Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 05:17

Դեպի Հայաստան ուղևորահոսքի ծավալները 2024-ին նվազել են

Դեպի Հայաստան ուղևորահոսքի ծավալները 2024-ին նվազել են

Դեպի Հայաստան օդային ճանապարհով ուղևորահոսքի ծավալները 2024 թվականին 2023-ի տվյալների համեմատ 1,3 տոկոսով նվազել են, տեղեկանում ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախագծից, որը հաստատվել է կառավարության ապրիլի 23-ի նիստում։

Խոսքը ՀՀ օդային ճանապարհով իրականացվող ուղևորափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցության ծրագրի մասին է,  որով առաջարկել են նոր ուղղություններով ժամանող քաղաքացիների հոսքը դեպի Հայաստան խթանելու համար ֆինանսական աջակցություն տրամադրել այն ավիաընկերություններին, որոնք չվերթեր կիրականացնեն մինչ օրս չսպասարկված նոր ուղղություններից։ Մասնավորապես, նշվում է, որ յուրաքանչյուր օդային ուղևորի համար շահառու ավիաընկերություններին կտրամադրվի 15 000 և 20 000 դրամ Գյումրու «Շիրակ» և Երևանի «Զվաթնոց» օդանավակայաններ չվերթեր իրականացնելիս։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը մանրամասնել է, որ պարտադիր պայման է այն, որ շահառու ընկերությունը 1 նոր ուղղությամբ ուղևորափոխադրում իրականացնի դեպի Գյումրու օդանավակայան: Նրա խոսքով՝ ամեն նոր ուղղության համար ֆինանսական օժանդակությունը տրամադրվում է 2 տարի ժամկետով:

«Արդյունքում՝ ակնկալվում է նոր ուղղություններից ՀՀ միջազգային օդանավակայաններում ուղևորահոսքի ծավալների ավելացում։ Ծրագրի շրջանակներում կանխատեսվում է տարեկան շուրջ 5-6 տոկոս աճ ուղևորահոսքի գոյություն ունեցող ծավալների նկատմամբ, որը կխթանի զբոսաշրջությունը, կընդլայնի ՀՀ-ից իրականացվող չվերթերի աշխարհագրությունը, կնպաստի միջազգային ավիաընկերությունների Հայաստանի օդանավակայաններում բազավորմանը»,- ասված է նախագծում։

ՏԿԵ նախարարության տվյալներով՝ եթե 2019 թվականին ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել էր շուրջ 3,2 մլն ուղևոր, ապա 2022թ. ուղևորահոսքը կազմել է շուրջ 3,7 մլն, 2023 և 2024 թվականներին՝ շուրջ 10,76 մլն ուղևոր՝ արձանագրելով միջին տարեկան շուրջ 11,5 տոկոս աճ։ Նախարարության տվյալներով՝ եթե 2023թ. ՀՀ այցելել էր 2,31 մլն զբոսաշրջիկ, ապա 2024-ին այդ թիվը կազմել է 2,2 մլն՝ գրանցելով շուրջ 5 տոկոս անկում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+