Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:54

ՌԴ-ից դրամական փոխանցումները 2022 թվականին համարժեք են Հայաստանի տարեկան ՀՆԱ-ի 20%-ին. Ավետիսյան

ՌԴ-ից դրամական փոխանցումները 2022 թվականին համարժեք են Հայաստանի տարեկան ՀՆԱ-ի 20%-ին. Ավետիսյան

14.2 տոկոս տնտեսական ակտիվության աճի շուրջ ¾ մասն արձանագրվել ի հաշիվ այն ոլորտների, որոնք կրել են ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված ազդեցությունները։ Այս ամսին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

«2022-ի միայն բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները կազմել են մոտ 3,6 մլրդ դոլար՝ նախորդ տարվանից 4.2 անգամ ավել։ Դարմական այս փոխանցումներն համարժեք են տարեկան ՀՆԱ-ի առնվազն 20 տոկոսին»,-նշեց պատգամավորը։

ՌԴ-ի հետ առևտրաշրջանառությունն, ըստ Ավետիսյանի, աճել է շուրջ 80 տոկոսով, սակայն Հայաստանը ՌԴ է արտահանել ոչ թե սեփական արտադրանքը, այլ այլ երկրներից ներմուծվածը։ «Հարևան Վրաստանը չլինելով ԵԱՏՄ անդամ նույն այս գործոնի ազդեցությամբ 2022 թվականին համադրելի երկնիշ աճ է արձանագրել։ 2018-2021 ներդրումների իրական աճը տարեկան կազմել է 3.5 տոկոս։ Աճող անվտանգային սպառնալիքների պատճառով էապես վտանգված է  իրական ներդրումների ներգրավումը»,-նշեց նա։

Ըստ տնտեսագետ պատգամավորի՝ խոստացված թռիչքաձև աճի փոխարեն ՀՆԱ-ի աճն այս ընթացքում կազմել է ընդամենը 2.8 տոկոս, իսկ պետպարտքի աճը տարեկան 10 տոկոսից ավելի է։ «Ի դեպ արտաքին պարտաքի մի մասը չեն ծառայեցնում իր իրական նպատակաին, սակայն նաև այդ միջոցների համար պետական բյուջեն մսխվում է, վճարում ենք տասնյակ միլիոն դոլարներ տոսկոսներ։ Կովիդ-19 համավարակի դեմ պայքարի ձախողման ժամանակ 2020-ին  մինչև 44-օրյա պատերազմը Հայաստանի տնտեսական անկումը շուրջ 2.5 անգամ գերազանցեց տարածաշրջանային միջին ցուցանիշը, իսկ 2021-ին միայն Հայաստանը չվերականգնեց իր տնտեսական նախորդ ցուցանիշները։ Այս ընթացքում նվազագույն աշխատավարձ, սոցիալական նպաստներ չեն ավելացվել, կենսաթոշեկներն էլ նվազագույն զամբյուղի չափի համեմատ պակաս է ավելացել»,-հայտարարեց նա։ 

.

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+