Երկուշաբթի՝ հունիսի 27-ին, Մոսկվայի բորսայում արտարժույթի շուկայում մեկնարկել է հայկական դրամով առևտուրը, հայտնում է բորսայի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նոր արժույթը կընդլայնի շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցների, նրանց հաճախորդների՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց առևտրային հնարավորությունները, ներառյալ արտաքին տնտեսական գործունեության սուբյեկտները:
Առևտրականներին և նրանց հաճախորդներին հասանելի են սփոթ և սվոփ գործիքներ հայկական դրամով՝ ռուսական ռուբլի (AMD/RUB), ԱՄՆ դոլար՝ հայկական դրամ (USD/AMD):
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







