ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունիսի 1-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։
Քննարկվել են «Վերականգնում, դիմակայունություն և բարեփոխում․ Արևելյան գործընկերության առաջնահերթությունները 2020-ից հետո» փաստաթղթի ներքո ԵՄ կողմից ակնկալվող ֆինանսավորման Ուղենիշ 1-ի՝ «Աջակցություն կայուն, նորարարև մրցակցային տնտեսությանը․ ուղղակի աջակցություն 30000 ՓՄՁ-ների» շրջանակներում ներկայացված ծրագրերը։
Կարևորվել է ՓՄՁ զարգացմանն ուղղված ծրագրերի առաջնահերթությունների ապահովումը, ինչպես նաև ծրագրերի թիրախային և արդյունավետ իրականացումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







