Հայաստանի առեւտրային շուկայում ակտիվ տեմպերով վերսկսվել է արտարժույթի արժեզրկման գործընթացը, բացառությամբ ռուսական ռուբլու։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ մայիսի 12-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերը ԱՄՆ դոլարը գնում են 454,79 դրամով։ Ամերիկյան դոլարի վաճառքն իրականացվում է 464,71 դրամով։
Եվրոպական արժույթն ընդունվում է 476.24 դրամով, վաճառվում՝ 495,88 դրամով։
Ռուսական ռուբլին գնվում է 6.13 դրամով, վաճառվում՝ 7.06 դրամով։
Բրիտանական արժույթն ընդունում են 553,16 դրամով, վաճառում՝ 583.09 դրամով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







