Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 11:49

Կվերանայվեն իրանական բեռնատարների համար ՀՀ մուտքի տուրքերի նվազեցման հնարավորությունները

Կվերանայվեն իրանական բեռնատարների համար ՀՀ մուտքի տուրքերի նվազեցման հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 3-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Ռեզա Ֆաթեմի Ամինի գլխավորած պատվիրակությանը՝ երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով:

Ըստ Էկոնոմիկայի նախարարության մամլո հաղորդագրության՝ հանդիպմանը ներկա էին նաև ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, Իրանի խորհրդարանի պատգամավորներ, Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանն ու Արշակ Ասլանյանը։

Ողջունելով հյուրերին՝ Վահան Քերոբյանը նշել է․ «Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունները շարունակում են զարգանալ․ 2021 թվականին Հայաստանի առևտրաշրջանառությունն Իրանի հետ 25%-ով աճել է, և մեր նպատակն է այդ ցուցանիշը հասցնել 1 մլրդ դոլարի։ Հուսով եմ՝ այցի շրջանակում նախատեսված հանդիպումներն արդյունավետ կանցնեն և կնախանշվեն նոր համատեղ նախագծեր, որոնք առավել կնպաստեն մեր երկու երկրների միջև առևտրային կապերի ուժեղացմանն ու խոշոր ծրագրերի իրականացմանը»։

ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ռեզա Ֆաթեմի Ամինն իր կողմից ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի միջև ձևավորվել են քաղաքական ու մշակութային բարձր մակարդակի հարաբերություններ, և անհրաժեշտ է գործնական քայլեր ձեռնարկել, որպեսզի տնտեսության ոլորտում երկու երկրների փոխգործակցությունը նույնպես հասնի նման բարձր մակարդակի։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ արտահանումների ծավալների ավելացման, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման, իրանական ընկերությունների մասնակցությամբ արդյունաբերական ավանի կառուցման հնարավորությունները։

Անդրադարձ է կատարվել նաև լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավման, բեռնափոխադրումների գործընթացում ընթացակարգերի պարզեցման և կանոնակարգման, ինչպես նաև տարանցիկ բեռնափոխադրումների վճարների դրույքաչափերի վերանայման հարցերին։

Քննարկվել է նաև իրանական բեռնատարների համար ՀՀ մուտքի տուրքերի նվազեցման հնարավորությունը։ Այս առնչությամբ Վահան Քերոբյանը նշել է, որ գործող կարգավորումների շրջանակում ջանքեր կգործադրվեն խնդիրը կարգավորելու ուղղությամբ։

Վահան Քերոբյանն առաջարկել է իրանական կողմին, բացի Եվրասիական տնտեսական միույթյունից, դիտարկել նաև երկու երկրների արտադրանքը դեպի երրորդ երկրներ արտահանելու հնարավորությունները:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև մեքենաշինության ոլորտում համատեղ նախագծերի և ներդրումային ծրագրերի իրականացմանը՝ հատկապես շեշտադրելով էլեկտրական մեքենաների արտադրության հնարավոր կազմակերպումը։

Քննարկվել են նաև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության առավել հեռանկարային ուղղությունները։ Այս համատեքստում Սեյյեդ Ռեզա Ֆաթեմի Ամինը նշել է, որ իրանական կողմը հատկապես հետաքրքրված է Հայաստանից դեպի Իրան մանր եղջերավոր կենդանիների արտահանմամբ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+