Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:10

Հուսով եմ, որ որևէ անսպասելի բան տեղի չի ունենա գազի գնի հետ կապված. փոխվարչապետ

Ներկայումս բանակցությունների գործընթաց է ընթանում և հուսով եմ, որ որևէ անսպասելի բան տեղի չի ունենա գազի գնի հետ կապված։ Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանի հարցին, թե արդյոք կա որոշակիություն 2022-ի համար Հայաստան մատակարարվող գազի սակագնի վերաբերյալ։

«Կա որոշակի անորոշություն, և կան որոշակի տենդենցներ, որովհետև երեկվա դրությամբ ռեկորդ եղավ, գազի գինը կազմեց 800 դոլար 1000 խմ-ի համար, ինչը, բնականաբար, որոշակի հարցեր առաջացնում է»,- նշեց փոխվարչապետը։

Ըստ Գրիգորյանի՝ գազի գնի շուրջ բանակցությունը «Գազպրոմ» խմբի հետ պերմանենտ բնույթ է կրում։

«Ըստ էության, մենք ամեն տարի քննարկումներ ենք ծավալում, անդրադառնում ենք այդ հարցին և փորձում ենք խոսել առնվազն գնի պահպանման մասին, այլ ոչ ավելացման, չնայած՝ «Գազպրոմ» խմբի կողմից կա պնդում, որ 2013 թվականի համաձայնագիրն իրենց չի բավարարում»,- նշեց փոխվարչապետը։

Գրիգորյանը հայտնեց նաև, որ հենց հիմա բանակցությունների գործընթաց է։

«Հուսով եմ, որ որևէ անսպասելի բան տեղի չի ունենա գազի գնի հետ կապված։ Երբ բանակացությունները ամփոփման փուլում լինեն,  կկիսվեմ տեղեկատվությամբ»,- ընդգծեց փոխվարչապետը։

Փոխվարչապետը հույս հայտնեց, որ այս տարի, ամենայն հավանականությամբ, կհաջողվի սահմանին գազի գինը նույն վիճակով պահպանել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+