Ճապոնիայում ընթացող G20-ի երկրների Էներգետիկայի և բնապահպանության նախարարների հանդիպման շրջանակներում Սաուդյան Արաբիայի էներգետիկայի, արդյունաբերության և հանքային պաշարների նախարար Հալեդ ալ Ֆալեհը հայտնել է, որ ՕՊԵԿ անդամ պետությունների ներկայացուցիչների հանդիպումը ապասվում է հուլիսի սկզբին։ Հալեդ ալ Ֆալեհը հույս է հայտնել, որ այդ հանդիպմանը երկրները կկարողանան համաձայնության հասնել նավթի արդյունահանման կրճատման մասին համաձայնագրի երկարաձգման շուրջ:
Ավելի վաղ Հալեդ Ալ Ֆալեհը հայտարարել էր, որ ՕՊԵԿ-ը մոտ է նման համաձայնագրի կնքմանը, սակայն անհրաժեշտ է բանակցություններ վարել այն երկրների հետ, որոնք չեն անդամակցում կազմակերպությանը, բայց մասնակցում են համաձայնագրին:
ՕՊԵԿ-ի երկրները դեռ ապրիլ ամսից քննարկում են Երկրորդ կիսամյակի համար արդյունահանման քաղաքականությունը , սակայն արդյունահանման մակարդակների վերաբերյալ համաձայնություն դեռևս ձեռք չի բերվել: Նշենք, որ արդյունահանումը օրական 1,2 մլն բարելով կրճատելու մասին համաձայնագիրը կնքվել է 2018թ դեկտեմբերին և ժամկետը սպառվում է այս տարի հունիսի 30-ին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







