Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:08

Գնել Սանոսյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային ղեկավար, տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին և ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին: Այս մասին տեղեկանում ենք նախարարության ֆեյսբուքյան էջից։

Նախարարը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի հետ նախարարության համագործակցությունը, ինչի արդյունքում համատեղ իրականացված ծրագրերը լրջագույն փոփոխություններ են բերել։ Նախարարը ներկայացրել է արդեն իսկ կատարված և առաջիկայում սպասվող ծրագրեր, որոնցում ևս ՎԶԵԲ-ը ընդգրկված է, և ակնկալվում է, որ համագործակցությունը նույնքան արդյունավետ կլինի։

Նախարարը շնորհակալություն է հայտնել հատկապես Գյումրիում իրականացվող հսկայածավալ ծրագրերի համար, առանձնացրել Կոտայք-Գեղարքունիք աղբավայրի կառուցումը, որը ներկայումս հաջողությամբ իրականացվում է և ընդգծել է, որ կառավարության ծրագրով պլանավորվում է հանրապետությունում 4-5 նման աղբավայր ունենալ՝ ՎԶԵԲ ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրելով նաև այդ ուղղությամբ առաջիկա համագործակցության վրա։

Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ընթացքը, քննարկվել է ճանապարհաշինության, ջրամբարաշինության, զբոսաշրջության զարգացման, վերականգնվող էներգիայի օգտագործման ուղղությունները: Նախարարը նշել է, որ առաջիկա 5 տարում նախատեսվում է կառուցել 15 ջրամբար, ԵՄ-ի տրամադրած աջակցության շրջանակներում այդ թիվը դարձել է 17, և ևս 4 ջրամբար պետք է վերանորոգվի։

ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենն ընդգծել է, որ հետաքրքրված են ճանապարհաշինության, նոր աղբավայրերի շինարարության, Սևանի ու հարակից համայնքների ջրամատակարարման և կոյուղու արդիականացման, մաքրման կայանների, Արագածում տուրիզմի զարգացման ծրագրերով։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել կրկին հանդիպել նոյեմբեր ամսին, երբ արդեն պատրաստ կլինի կառավարության գործողությունների ծրագիրը, որից հետո ավելի հստակ կլինեն համագործակցության ուղղությունները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+