Սեպտեմբերի 5-ին ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ սոցիալ-տնտեսական հիմնական ցուցանիշները՝ այդ թվում հունվար-հունիս ամիսների ընթացքում զբոսաշրջության վերաբերյալ ցուցանիշները։ Մասնավորապես, 2019 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ ժամանողների թիվը, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի նկատմամբ, աճել է 12,8 %-ով` կազմելով 770055 մարդ։ Դիտարկվող ժամանակահատվածում ՀՀ մեկնողների թիվը, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի նկատմամբ, աճել է 12,1 %-ով` կազմելով 684808 մարդ։
Նշենք նաև, որ 2019 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում ՀՀ այցելած զբոսաշրջիկների մեջ ամենամեծ տեսակարար կշիռը ունեն ԱՊՀ երկրները՝ 26,5% մասնաբաժնով։ ԵՄ երկրների մասնաբաժինը կազմում է 25,5%, որում ամենամեծ տեսակարար կշիռն ունի Գերմանիան՝ 7,7% մասնաբաժնով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







