Աբխազիայի պետական անվտանգության ծառայությունը չեղարկել է 2019 թվականին Վրաստանի հետ սահմանի հատման սահմանված սահմանափակումը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Աբխազիայի ազգային անվտանգության ծառայության կողմից տարածված հաղորդագրությունը։
«Վրաստանի հետ Աբխազիայի Հանրապետության պետական սահմանի հատման ժամանակավոր սահմանափակումը (Վրաստանի տարածքից օտարերկրյա քաղաքացիների մուտքը, Աբխազիայի Հանրապետության քաղաքացիների մեկնումը Վրաստանի տարածք), որը սահմանվել է 2019 թվականի հունիսին, չեղյալ է հայտարարվել»,-ասված է հաղորդագրության մեջ:
Աբխազիայի սահմանը հատելու սահմանափակումները մտցվել էին հունիս — հուլիս ամիսներին Վրաստանում, այդ թվում ՝ Աբխազիայի հետ սահմանակից շրջաններում, տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաների պատճառով։ Աբխազիայի ազգային անվտանգության կարծիքով, այդ ցույցերը կարող էին վտանգավոր լինել Աբխազիայի պետականության համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







