ՀՀ Կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 31-ին, կայացած նիստում հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Համագործակցության ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանի հարկաբյուջետային կայունության ամրապնդումը, ֆինանսական և կապիտալի շուկաների զարգացումը։
Ըստ համաձայնագրի՝ Ասիական զարգացման բանկը նպատակի իրագործման համար նախատեսում է ՀՀ-ին տրամադրել շուրջ 36,506,000 եվրո գումարի չափով բյուջետային աջակցության վարկ։
Տրամադրված ֆինանսական միջոցներով նախատեսվում է հզորացնել պետական պարտքի և հարկաբյուջետային ռիսկերի կառավարման համակարգը, կորպորատիվ պարտքի և բաժնետիրական կապիտալի շուկաները և բարելավել փողի շուկայի իրացվելիության և ֆինանսական շուկայի թափանցիկությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







