Հայաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 650 մլն դոլար: Այս մասին հաղորդում է NEWS.am-ը` հղում անելով Հայաստանում Չինաստանի դեսպան Տյան Էրլունի` նոյեմբերի 15-ին արված հայտարարությանը:
Ըստ դեսպանի` այս թիվը աճել է 50%-ով 2018թ. համեմատությամբ` մեջբերելով նաև, որ նշված ժամանակահատվածում Հայաստան է ժամանել 14 հազար չինացի քաղաքացի (50%-ով ավելի` 2018թ. համեմատությամբ):
Դեսպանը հույս է հայտնել, թե առանց վիզային ռեժիմը մոտակա ժամանակահատվածում կհաստատվի, և երկու երկրների քաղաքացիները հնարավորություն կունենան ճանապարհորդել առանց վիզայի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







