Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 05:24

Համատարած հրդեհները կաթվածահար են արել Թուրքիայի զբոսաշրջության ոլորտը

Հուլիսի 28-ից Թուրքիայի մի շարք շրջաններում մոլեգնող հրդեհը ոչ միայն ահռելի նյութական ու մարդկային կորուստների պատճառ է դարձել, այլ սպառնում է նաև երկրի զբոսաշրջության ոլորտին. գրում է ermenihaber.-ը:

Էգեյան տարածաշրջանում ու հատկապես Մարմարիսում գտնվող հյուրանոցներում ամեն օր բազմաթիվ ամրագրումներ են չեղարկվում, իսկ նոր ամրագրումներ այլևս չեն արվում։ Հատկապես առաջիկա օրերի համար նախապես արված ամրագրումների շուրջ 10 տոկոսը չեղարկվել է զբոսաշրջիկների կողմից։ Արդեն ժամանած հյուրերն էլ ժամանակից շուտ հեռանում են։ Տարածաշրջանը վերածվել է աղետի գոտու։

Ոլորտի ներկայացուցիչները պնդում են, որ ի տարբերություն Մարմարիսի կամ Բոդրումի, Անթալիայում հրդեհները հյուրանոցներին անմիջականորեն չեն սպառնում, դրանք լեռներում են։ Բայց այստեղ էլ ծխի, օդից թափվող մրի պատճառով որոշ զբոսաշրջիկներ ցանկացել են հեռանալ կամ փոխել հյուրանոցը։ Անթալիայի հյուրանոցատերերի պնդմամբ՝ նման դեպքերը համատարած չեն։

Մյուս կողմից, հայտնի է, որ Էգեյան տարածաշրջան ամենից շատ զբոսաշրջիկներ են այցելում Մեծ Բրիտանիայից, ու թուրքական զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները սպասում են կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների վերանայմանը այդ երկրի կողմից։ Հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիան վերանայելու է տարբեր երկրների համար կորոնավիրուսով պայմանավորված ուղևորության սահմանափակումների ցանկը։ Իսկ Թուրքիայում վերջին շրջանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է ու հայտնի չէ, թե Բրիտանիան ինչ որոշում կկայացնի Թուրքիայի վերաբերյալ։ Մինչև համաճարակը Բրիտանիան երրորդ երկիրն էր Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թվով։

Նշենք, որ զբոսաշրջությունը Թուրքիայի տնտեսության կարևոր սնուցող երակներից է։ Այս տարի Թուրքիայի Կենտրոնական բանկը առնվազն 20 միլիոն զբոսաշրջիկի այց էր ակնկալում, բայց առաջին կիսամյակում դեռ ընդամենը 5․7 միլիոն զբոսաշրջիկ է այցելել Թուրքիա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+