• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
21 Հունիս 2025 06:28
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Կառավարությունը հաստատել է ՀՀ ֆինանսական կրթման ծրագիրը

Տնտեսություն,
23 Հուլիս 2021 12:33
ShareShareShare
Կառավարությունը հաստատել է ՀՀ ֆինանսական կրթման ծրագիրը
telegram

ՀՀ կառավարության՝ հուլիսի 22-ին կայացած նիստում գործադիրը հավանության է արժանացրել ՀՀ ֆինանսական կրթման ծրագրի և 2021-2025 թվականների գործողությունների պլանի նախագիծը: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն:

Որոշման ընդունումը պայմանավորված է յուրաքանչյուր հինգ տարին մեկ այն վերանայելու անհրաժեշտությամբ․ դա ամրագրված է 2014 թվականին Կառավարության նիստի արձանագրային որոշմամբ հավանության արժանացած ՀՀ ֆինանսական կրթման ազգային ռազմավարությամբ:

Ակնկալվում է, որ փաստաթղթի ընդունումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում բնակվող անձանց բարեկեցության աճին՝ օգնելով նրանց ստանալ գիտելիքներ, հմտություններ, ձևավորել պատասխանատու վերաբերմունք և վարքագիծ։

Նախագծի պատմություն

Հիմք ընդունելով 2012 թվականին Համաշխարհային բանկի իրականացրած Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունների գնահատման հարցման ցածր արդյունքները և հաշվի առնելով բնակչության ֆինանսական ունակությունների զարգացման կարևորությունը՝ 2012 թվականին Կենտրոնական բանկը ձևավորել է ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ռազմավարության մշակման և իրագործման հանձնաժողով: Վերջինս մշակել է ՀՀ ֆինանսական կրթման ազգային ռազմավարությունը և 2014-2019 թվականների գործողությունների ծրագիրը:

2014-2019 թթ․ ընթացքում ՀՀ ֆինանսական կրթման ռազմավարության ներքո տարբեր պետական, մասնավոր և հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ իրականացվել են ֆինանսական կրթման մի շարք ծրագրեր դպրոցականների, ուսանողների, գյուղաբնակների, զինվորականների և լայն հանրության համար։

2019 թվականին Կենտրոնական բանկն իրականացրել է «Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունների գնահատում» հետազոտությունը, որի արդյունքների հիման վրա 2020 թվականին վերոնշյալ հանձնաժողովը մշակել է Ֆինանսական կրթման ծրագիրը և 2021-2025 թվականների գործողությունների նոր պլանը: ՀՀ ֆինանսական կրթման ծրագրով (2021-2025 թվականների) ամփոփվում է Ֆինանսական կրթման ազգային ծրագրի իրագործման առաջին փուլի (2014-2019 թվականներ) ընթացքում գրանցած առաջընթացը, ինչպես նաև նախագծվում են 2021-25 թվականների տեսլականը և գործողությունների պլանը: Փաստաթղթում սահմանվում են ֆինանսական կրթության առաքելությունը, նպատակները, նպատակային ցուցանիշները, խնդիրները, ուղղորդող սկզբունքները, թիրախային խմբերը և դրանց ուղղված ծրագրերը, ծրագրերի արդյունավետության գնահատման և ֆինանսավորման մոտեցումները։

Ֆինանսական կրթման ազգային ռազմավարությամբ սահմանված նպատակներն են՝ անձնական և ընտանեկան բյուջեի արդյունավետ կառավարում, խնայողությունների կատարում և երկարաժամկետ պլանավորում, վարկերի և պարտքերի արդյունավետ կառավարում, ֆինանսական ծառայություններից օգտվելիս սեփական իրավունքների պաշտպանություն, ֆինանսական գործիքների անվտանգ օգտագործում (այդ թվում՝ ֆինանսական զեղծարարություններից և խարդախություններից խուսափում), ինչպես նաև հիմնական ֆինանսական հասկացությունների իմացություն և դրանց արդյունավետ կիրառում՝ անձնական ֆինանսները կառավարելիս։

«Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագիր (2014-2019 թթ.)

«Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագիրը 2014 թ.-ին գործարկվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության ու ՀՀ ԿԲ-ի միջև համագործակցության արդյունքում: Ծրագրի նպատակն էր ապահովել ֆինանսական կրթություն ոչ միայն աշակերտների, այլև նրանց ընտանիքների անդամների համար: Ֆինանսական կրթության թեմաները ներառվել են տարրական, միջին և ավագ դպրոցների չորս առարկաներում՝ «Մաթեմատիկա», «Ես և շրջակա աշխարհը», «Հանրահաշիվ» և «Հասարակագիտություն»: Մշակվել և հաստատվել են կրթական չափորոշիչներ, ծրագրեր ու այլ ուսումնական և ուսումնաօժանդակ նյութեր: 2017-2018 ուսումնական տարում պիլոտային ծրագիրն իրականացվել է 14 դպրոցներում: Ծրագրի արդյունավետությունը գնահատվել է ֆոկուս խմբերի միջոցով` ցույց տալով ծրագրի դրական ազդեցությունը: Այդ արձագանքի հիման վրա 2018-2019 ուսումնական տարում մեկնարկել է ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը։ 2019 թ. դեկտեմբերի դրությամբ՝ ֆինանսական կրթություն է իրականացվել 685 դպրոցում՝ ընդգրկելով հանրակրթական ուսհաստատությունների շուրջ 50%-ը: Ընդհանուր առմամբ՝ 220,000 աշակերտ ստացել է ֆինանսական կրթություն, իսկ 4,951 ուսուցիչ՝ վերապատրաստվել:

Ուսանողներին ֆինանսական կրթության տրամադրում (2014-2019 թթ.)

ՀՀ ԿԲ-ն համագործակցել է համալսարանների հետ՝ ապահովելու ուսանողներին ֆինանսական կրթության տրամադրումը: Օրինակ՝ Հայաստանի ամերիկյան համալսարանն ունի «Անձնական ֆինանսների ներածություն» դասընթաց: ԿԲ-ն վերապատրաստել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի մի շարք դասախոսների՝ այդպիսով հնարավորություն տալով նրանց ապահովել իրենց ուսանողների ֆինանսական կրթությունը: «Իմ ֆինանսների ամիս» և «Փողի միջազգային շաբաթ» ծրագրերի բազմաթիվ միջոցառումներ հիմնականում թիրախավորել են ուսանողներին։ «Իմ ֆինանսների ամիս» ծրագրի միջոցառումների շարքը ներառել է ֆինանսական բանավեճեր՝ Եվրոպական երիտասարդական պառլամենտի հետ համագործակցությամբ, ֆինանսական թեմաներով ինտելեկտուալ առաջնություն՝ «Հայ գիտնականների ասոցիացիայի» հետ համագործակցությամբ և այլն:

2021-2025 թթ. գործողությունների ծրագիր

2021-2025 թթ. գործողությունների ծրագրի թիրախային խմբերն են աշակերտները, ուսանողները, գյուղական համայնքները, կանայք և ընտանիքները, միգրանտներն ու աշխատողները: Գործողությունների պլանը մշակելիս հաշվի են առնվել նախորդ ժամանակահատվածի ընթացքում քաղված դասերը և բազմակողմանի քննարկումները:

«Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագիրը նախատեսվում է ընդլայնել՝ մինչև 2022-2023 ուսումնական տարին ընդգրկելով հանրապետության բոլոր դպրոցները և 4 առարկաների ուսուցիչներին: Դպրոցներում ֆինանսական կրթությունն արդյունավետ իրականացնելու նպատակով «Մաթեմատիկա», «Ես և շրջակա աշխարհը», «Հանրահաշիվ» և «Հասարակագիտություն» առարկաները դասավանդող այն ուսուցիչները, ովքեր դեռևս վերապատրաստում չեն անցել, մինչև 2022-2023 ուսումնական տարվա վերջ կվերապատրաստվեն: ԿԲ-ն կհամագործակցի Մանկավարժական համալսարանի հետ` կազմակերպելու ֆինանսական կրթություն մատուցելու վերապատրաստում այն ուսանողների համար, ովքեր ցանկանում են դառնալ վերոնշյալ առարկաների ուսուցիչ: ԿԲ-ն կփոխգործակցի նաև այլ բուհերի հետ, որոնք իրականացնում են վերոնշյալ առարկաների ուսուցիչների ուսուցում:

Բացի դրանից՝ ԿԲ-ն կաջակցի ընթացիկ նախաձեռնությունների իրականացման շարունակականությանը և կօժանդակի մի շարք բուհերի՝ ուսանողներին ֆինանսական կրթություն տրամադրելու համար: «Իմ ֆինանսների ամիս» և «Փողի միջազգային շաբաթ» ամենամյա ծրագրերը կշարունակեն ընդգրկել հիմնականում ուսանողներին ուղղված բազմազան մրցույթներ ու միջոցառումներ:

telegram

Առնչվող Նորություններ

«Տաշիր Պիցցայի» կասեցված մասնաճյուղերի թիվը հասել է 4-ի

«Տաշիր Պիցցայի» 15 մասնաճյուղում ստուգումներ են․ ՍԱՏՄ խոսնակ

20 Հունիս 2025 18:15

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հունիսի 20-ին՝ մինչև այս պահը (ժամը 18:00-ն AT), ժամանակավորապես կասեցրել է «Տաշիր Պիցցա» հանրային սննդի 12...

Տարադրամի փոխարժեքը հունիսի 7-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հունիսի 20-ին՝ ըստ ԿԲ տվյալների

20 Հունիս 2025 17:35

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 20-ին, կազմել է 385,68 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0,87 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական...

ՀԷՑ-ի ազգայնացումը հարված է լինելու ՀՀ-ի իմիջին ու ներդրումային միջավայրին. Աբրահամյան

ՀԷՑ-ի ազգայնացումը հարված է լինելու ՀՀ-ի իմիջին ու ներդրումային միջավայրին. Աբրահամյան

20 Հունիս 2025 15:44

«Տաշիր Պիցցայի» կասեցված մասնաճյուղերի թիվը հասել է 4-ի

ՍԱՏՄ-ն ժամանակավորապես կասեցրել է «Տաշիր Պիցցայի» 11-րդ մասնաճյուղի գործունեությունը

20 Հունիս 2025 12:17

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) ժամանակավորապես կասեցրել է Հայաստանում գործող «Տաշիր Պիցցա» հանրային սննդի ևս մեկ մասնաճյուղի արտադրական գործունեություն, տեղեկանում...

ՌԴ փոխվարչապետը ԵԱՏՄ-ում ՀՆԱ-ի 2.5%-ից բարձր աճ է կանխատեսել

Օվերչուկը թվարկել է ԵՄ-ի հետ մերձեցման տնտեսական հետևանքները ՀՀ քաղաքացիների համար

20 Հունիս 2025 11:54

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Վեդոմոստի»-ին տված հարցազրույցում թվարկել է, թե Եվրամիության հետ Հայաստանի մերձեցումն ինչպե՞ս կազդի ՀՀ տնտեսության վրա։Նա նշել...

Տարադրամի փոխարժեքը հունիսի 7-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հունիսի 20-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

20 Հունիս 2025 09:40

Հայաստանի առևտրային բանկերը հունիսի 20-ին ԱՄՆ դոլարը գնում են 383,17 դրամ միջին գնով, վաճառում՝ 388,29 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:...

Ավելին
  • Լուրեր
Հիշատակում ենք Մեծ Եղեռնը․ Թրամփը չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը

Թրամփը հայտարարել է, որ Իրանին «առավելագույնը» երկու շաբաթ է տալիս դիվանագիտության համար

21 Հունիս 2025 01:04
Թրամփը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին

Ռուս-ուկրաինական բանակցություններում որոշ առաջընթաց է նկատվում. Թրամփ

21 Հունիս 2025 00:27
Ժնևում ավարտվել է Իրանի և եվրոպական երեք երկրի միջև բանակցությունների առաջին փուլը

Ժնևում ավարտվել է Իրանի և եվրոպական երեք երկրի միջև բանակցությունների առաջին փուլը

20 Հունիս 2025 23:07
Մամիկոն Խաչատրյանը հռչակվել է սպորտային մարմնամարզության World challenge cup-ի չեմպիոն

Մամիկոն Խաչատրյանը հռչակվել է սպորտային մարմնամարզության World challenge cup-ի չեմպիոն

20 Հունիս 2025 22:10
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը

Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը

20 Հունիս 2025 21:41
Թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Հռոմի Մասթերսի երրորդ փուլ

Կարեն Խաչանովը դուրս է եկել Հալլեի մրցաշարի կիսաեզրափակիչ

20 Հունիս 2025 20:56
Չի աշխատելու․ Կրպեյանը՝ ընդդիմախոսների ձերբակալության մասին

Չի աշխատելու․ Կրպեյանը՝ ընդդիմախոսների ձերբակալության մասին

20 Հունիս 2025 20:34
Մեկնարկել է Փաշինյան-Էրդողան հանդիպումը

Մեկնարկել է Փաշինյան-Էրդողան հանդիպումը

20 Հունիս 2025 20:08
Պատգամավորը հայտնել է Երևանի երկու շրջանների նախկին ղեկավարներին ոստիկանություն կանչելու մասին

Պատգամավորը հայտնել է Երևանի երկու շրջանների նախկին ղեկավարներին ոստիկանություն կանչելու մասին

20 Հունիս 2025 19:38
Nikol

Փաշինյանը հայտարարել է Էրդողանին Երևան հրավիրելու մտադրության մասին

20 Հունիս 2025 19:10
Երբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից ու արժեքներից. Սամվել Կարապետյան

Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտարարել է գործում քաղաքական հետապնդման առկայության մասին

20 Հունիս 2025 18:40
Տեղեկություն ենք ստացել, որ իրավապահները գալու են նաև Սրբազանի կեցավայր․ պատգամավոր

Տեղեկություն ենք ստացել, որ իրավապահները գալու են նաև Սրբազանի կեցավայր․ պատգամավոր

20 Հունիս 2025 18:33
Բոլորի հետևից էլ գալու են․ Գառնիկ Դանիելյանը՝ իրավապահների խուզարկությունների մասին

Բոլորի հետևից էլ գալու են․ Գառնիկ Դանիելյանը՝ իրավապահների խուզարկությունների մասին

20 Հունիս 2025 18:31
Կառավարության անդամների ճեպազրույցները (ուղիղ)

Կառավարության անդամների ճեպազրույցները (ուղիղ)

20 Հունիս 2025 18:30
Գալստանյանը հայտնել է, որ իրենց համակիր 2 տասնյակից ավելի մարդկանց են բերման ենթարկել

Գալստանյանը հայտնել է, որ իրենց համակիր 2 տասնյակից ավելի մարդկանց են բերման ենթարկել

20 Հունիս 2025 18:18
«Տաշիր Պիցցայի» կասեցված մասնաճյուղերի թիվը հասել է 4-ի

«Տաշիր Պիցցայի» 15 մասնաճյուղում ստուգումներ են․ ՍԱՏՄ խոսնակ

20 Հունիս 2025 18:15
Արձանագրվել է 45 հետցնցում․ ՆԳՆ-ն՝ երկրաշարժի հետևանքների և հետցնցումների մասին

ՆԳՆ-ն խուզարկել և ձերբակալել է ՀՅԴ-ի և «Սրբազան պայքար»-ի ներկայացուցիչներին

20 Հունիս 2025 17:58
Բագրատ Գալստանյանը պատմում է «Սրբազան պայքարի» անդամների ձերբակալությունների մասին (ուղիղ)

Բագրատ Գալստանյանը պատմում է «Սրբազան պայքարի» անդամների ձերբակալությունների մասին (ուղիղ)

20 Հունիս 2025 17:53
Տարադրամի փոխարժեքը հունիսի 7-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հունիսի 20-ին՝ ըստ ԿԲ տվյալների

20 Հունիս 2025 17:35
Սերբ ռեժիսոր Կուստուրիցան դատապարտել է Կարապետյանի կալանավորումը՝ այն որակելով տոտալիտարիզմի ձև

Սերբ ռեժիսոր Կուստուրիցան դատապարտել է Կարապետյանի կալանավորումը՝ այն որակելով տոտալիտարիզմի ձև

20 Հունիս 2025 17:28
ՀԷՑ-ի ազգայնացումը հարված է լինելու ՀՀ-ի իմիջին ու ներդրումային միջավայրին. Աբրահամյան

ՀԷՑ-ի ազգայնացումը հարված է լինելու ՀՀ-ի իմիջին ու ներդրումային միջավայրին. Աբրահամյան

20 Հունիս 2025 15:44
Արցախցիները նամակ են հղել ՀՀ կառավարությանը՝ իրենց կեցության խնդիրները լուծելու պահանջով

Արցախցիները նամակ են հղել ՀՀ կառավարությանը՝ իրենց կեցության խնդիրները լուծելու պահանջով

20 Հունիս 2025 15:37
Անհայտ կորածների հարազատները բացել են Բաղրամյան պողոտան

Անհայտ կորածների հարազատները բացել են Բաղրամյան պողոտան

20 Հունիս 2025 15:36
Կարապետյանի կալանավորումը, Փաշինյանի այցը Թուրքիա, կրակոցներ՝ Ներքին Հանդի ուղղությամբ․ շաբաթվա լուրերն Armenia Today-ից

Կարապետյանի կալանավորումը, Փաշինյանի այցը Թուրքիա, կրակոցներ՝ Ներքին Հանդի ուղղությամբ․ շաբաթվա լուրերն Armenia Today-ից

20 Հունիս 2025 15:32
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի հետ չի պայմանավորվել ո՛չ հրադադարի, ո՛չ էլ բանտարկյալների ազատ արձակման շուրջ․ Նեթանյահու

Իսրայելը կհարվածի Իրանի միջուկային բոլոր օբյեկտներին. Նեթանյահու

20 Հունիս 2025 14:58
Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում 11 ամսական երեխա է մահացել․ ՆԳՆ

Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում 11 ամսական երեխա է մահացել․ ՆԳՆ

20 Հունիս 2025 14:40
Պետք է ժամանակավոր բնակարանների հարցը լուծեին ու Արցախ վերադարձի պահանջ դնեին. Դանիելյան

Պետք է ժամանակավոր բնակարանների հարցը լուծեին ու Արցախ վերադարձի պահանջ դնեին. Դանիելյան

20 Հունիս 2025 14:28
Արցախցիների հանդեպ վերաբերմունքի պատճառով դուրս եմ եկել գրադարանի աշխատանքից. ակցիայի մասնակից

Արցախցիների հանդեպ վերաբերմունքի պատճառով դուրս եմ եկել գրադարանի աշխատանքից. ակցիայի մասնակից

20 Հունիս 2025 14:20
Թե ինչ կա Կարապետյանի արտահայտության տակ, կարծում եմ՝ որևէ առիթով ինքը կմեկնաբանի․ պատգամավոր

Պարտադիր չէ էսկալացիան լինի Սյունիքում, կարող են ճնշումների միջոցով հասնել զիջողության․ Աբրահամյան

20 Հունիս 2025 14:03
Թե ինչ կա Կարապետյանի արտահայտության տակ, կարծում եմ՝ որևէ առիթով ինքը կմեկնաբանի․ պատգամավոր

Թե ինչ կա Կարապետյանի արտահայտության տակ, կարծում եմ՝ որևէ առիթով ինքը կմեկնաբանի․ պատգամավոր

20 Հունիս 2025 13:59
Հիշատակում ենք Մեծ Եղեռնը․ Թրամփը չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը
Աշխարհում

Թրամփը հայտարարել է, որ Իրանին «առավելագույնը» երկու շաբաթ է տալիս դիվանագիտության համար

21 Հունիս 2025 01:04

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է Իրանին «առավելագույնը» երկու շաբաթ ժամանակ տալ, որպեսզի փորձի դիվանագիտական...

ԿարդալDetails
Թրամփը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին
Աշխարհում

Ռուս-ուկրաինական բանակցություններում որոշ առաջընթաց է նկատվում. Թրամփ

21 Հունիս 2025 00:27

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում հաջողվել է որոշակի առաջընթացի հասնել, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Ռուսաստանի...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ