Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, տեղի ունեցավ կառավարության ամփոփիչ նիստը:
Նիստի ընթացքում Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդգծեց, որ 11 ամիսների ընթացքում կա կոնյակի արտահանման աճ՝ մոտ 27 տոկոսով:
Նախարարն ընդգծեց, որ գինու արտահանումը 11 ամիսների ընթացքում աճել է 50 տոկոսով՝ 24 միլիոն դոլար ընդհանուր արժեքով, ինչը 50 տոկոսով ավելին է, քան նախորդ տարվա ցուցանիշը:
Աճը միայն գինիների արտահանման ոլորտին չի վերաբերում:
18.5 տոկոսով աճել է բուսական ծագման արտադրանքի, հատկապես վարունգի և ելակի արտահանումը: Շոկոլադի արտադրանքը աճել է 15 տոկոսով:
«Կարծում ենք, որ տարին պետք է ամփոփենք 7.5 տոկոս տնտեսական աճով, արտահանման առնվազն 10 տոկոս աճով. այդ ցուցանիշները շատ իրատեսական են»,- նշել է նախարարը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







