Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ և գրառում արել, համաձայն որի՝ մեր երկրի առաջնային խնդիրներից մեկն է գործարար միջավայրի բարելավումը։
«Մեր առաջնային խնդիրներից մեկն է գործարար միջավայրի բարելավումը:
Այս տարվա հունվարի 1-ից մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկատերներն ազատվում են հարկերից»,-նշել է նա:
Տեսանյութում նշվում է, որ հունվարից ուժի մեջ մտած հարկային փոփոխությունը, որով մայրաքաղաքից դուրս հանրային սննդի կազմակերպմամբ ու առևտրով զբաղվող փոքր բիզնեսներն ազատվում են հարկից, ոգեշնչել է ՀՀ բիզնեսի ներկայացուցիչներին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







