Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:16

Բանջարեղենը թանկացել է, միրգն՝ էժանացել

Հայաստանում  սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.3 %, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.6 %։ Այս մասին Armenia Today-ը տեղեկացավ Ազգային վիճակագրական կոմիտեից։

2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 7.8 %, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 0.6 % գնաճ:

Վերջինիս մեծապես նպաստել են ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների, յուղերի և ճարպերի, բանջարեղենի 2.4-2.9 % գնաճերը: Բանջարեղենի շուկայում փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 13.1 %, իսկ հունվարի համեմատ՝ 2.9 % գնաճ:

Ըստ վիճակագրության՝ արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը մեկ տարում կազմել է 50.4 %, իսկ 2020թ. հունվարի համեմատ՝ 5.4 %։

Բարձրացել են նաև ալկոհոլային խմիչքի և ծխախոտի գները։

Զգալի գնաճ է արձանագրվել հացաբուլկեղենի շուկայում։ Պաշտոնական տվյալները փաստում են, որ  հացի և ալյուրի գնաճը փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ կազմել է համապատասխանաբար 8.4 % և 13.3 %, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 0.5 % և 0.6 %։ Մսամթերքի շուկայում էլ է գնաճ գրանցվել, բայց մյուս պարենային ապրանքների համեմատ ոչ մեծ չափով։

Ձվի գինն ընթացիկ տարվա փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 52.5 %-ով, բայց հունվարի համեմատ էժանացել է 1.4 %-ով: Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում փետրվարին 2020 թ. նույն ամսվա համեմատ արձանագրվել է 40.6 %, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 0.2 % գնաճ:

ԱՎԿ-ի տվյալներով՝ փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ձկան և ծովամթերքի՝ 0.6 %, ոչ ալկոհոլային խմիչքի 1.0 %, սուրճի, թեյի կակաոյի 1.1 % գնաճ:

Փոխարենը միրգն է էժանացել։ Մրգի շուկայում փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 8.3 %, իսկ հունվարի համեմատ` 3.3 % գնանկում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+