Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+7°
  • Սևան+2°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 18:58

«Ձորաղբյուր-ԵրՀԷԿ» ջրաղբյուրից դեպի Շենգավիթ ձգվող խողովակաշարը Երևանյան լճի տարածքում վթարվել է. «Վեոլիա Ջուր» 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ «Ձորաղբյուր – ԵրՀԷԿ» ջրաղբյուրից դեպի Շենգավիթ ձգվող 700մմ տրամագծով խողովակաշարը Երևանյան լճի հարակից տարածքում վթարվել է՝ տալով վայրկյանում 130 լիտրից ավել հոսակորուստ: Որպես հետևանք՝ նշված վարչական շրջանում խաթարվել է ջրամատակարարման գործող ռեժիմը, և, չնայած ընկերության կողմից այլընտրանքային խողովակաշարերով ջրի լրացուցիչ քանակի վերուղղմանը դեպի Շենգավիթ, համայնքում զգացվում է ջրի անբավարարություն՝ հատկապես շենքերի վերին հարկերում:

Վթարի պատճառը կազմակերպությունների և քաղաքացիների կողմից խողովակաշարի հետագծի վրա տարիներ շարունակ ապօրինաբար կատարված շինարարական ու կենցաղային աղբի լիցքն է, որի ծանրության տակ ի վերջո ճզմվել է խողովակաշարը:

Արդեն երկու օր է, ինչ «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները վթարի վայրում են, անում են հնարավորը վթարը արագ վերացնելու և քաղաքացիների բնականոն ջրամատակարարումը վերականգնելու նպատակով։ Ջրագիծը գտնվում է մոտ 9 մետր խորության տակ, ինչը դժվարացնում է աշխատանքները։ Նաև տարածքն է լայնածավալ աշխատանքի համար անհարմար. հնարավոր չէ միանգամից բազմաքանակ շինտեխնիկա աշխատեցնել, հողի լիցքի կտրուկ թեքությունն իր հերթին վտանգում է տեխնիկայի անվտանգ աշխատանքը:

Միաժամանակ, հաշվի առնելով, որ տվյալ ջրագծի հետագա շահագործումը պարզապես անհնարին է, «Վեոլիա Ջուր» ընկերությունը դիմել է քաղաքապետարան նոր ջրագիծ կառուցելու թույլտվության համար, իսկ մինչ այդ արագացված տեմպերով կազմվում է նախահաշիվ — նախագիծ, որպեսզի արդեն առաջիկայում սկսվի այլընտրանքային խողովակաշարի կառուցումը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+