Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:58

Լրացուցիչ տեղեկատվություն՝ ԱՀ բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման աջակցության մասին

Արցախի տեղեկատվական շտաբը լրացուցիչ տեղեկատվություն է հաղորդում ԱՀ բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման աջակցության վերաբերյալ․

«Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության կառավարությունը Արցախի Հանրապետության բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման աջակցություն է տրամադրում 2020 թվականի դեկտեմբեր ամսվա և 2021 թվականի բոլոր ամիսների համար: Մեկ բնակիչ-բաժանորդի համար 2020 թվականի դեկտեմբեր ամսվա և 2021 թվականի համար աջակցության առավելագույն չափը սահմանվում է հետևյալ կերպ.

1) Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքում մատուցվող բջջային կապի ծառայությունների գծով՝ մինչև 180 րոպե և մինչև 50 հատ SMS հաղորդագրություն,

2) ինտերնետ կապի ծառայության գծով՝ մինչև 1 Մբ/վրկ արագություն.

3) 2020 թվականի դեկտեմբեր և 2021 թվականի հունվար, փետրվար, մարտ և դեկտեմբեր ամիսների համար՝

ա. բնական գազի սպառման գծով՝ մինչև 180 խմ ներառյալ, իսկ չգազիֆիկացված բնակելի տան կամ բնակարանի էլեկտրական էներգիայի սպառող բնակիչ-բաժանորդների համար 15000 ՀՀ դրամի չափով,

բ. էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ մինչև 500 կվտ/ժ ներառյալ.

4) 2021 թվականի ապրիլ, մայիս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսների համար՝   ա. բնական գազի սպառման գծով՝ մինչև 120 խմ ներառյալ, իսկ չգազիֆիկացված բնակելի տան կամ բնակարանի էլեկտրական էներգիայի սպառող բնակիչ-բաժանորդների համար 10000 ՀՀ դրամի չափով,

բ. էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ մինչև 400 կվտ/ժ ներառյալ:

5) 2021 թվականի հունիս, հուլիս և օգոստոս ամիսների համար՝

ա. բնական գազի սպառման գծով՝ մինչև 60 խմ ներառյալ, իսկ չգազիֆիկացված բնակելի տան կամ բնակարանի էլեկտրական էներգիայի սպառող բնակիչ-բաժանորդների համար 5000 ՀՀ դրամի չափով:   բ. էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ մինչև 300 կվտ/ժ ներառյալ: Միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման, էլեկտրական էներգիայի մատակարարման, բջջային և ինտերնետ կապի պայմանագիր կնքած Արցախի բնակիչ-բաժանորդները:

Հիշեցնեք, որ արցախահայերին աջակցելու արդեն երեք միջոցառում ընդունել է նաև ՀՀ կառավարությունը։ Մշակվում են ու կյանքի կկոչվեն պատերազմին մասնակցած նաև ՀՀ քաղաքացիներին աջակցելու միջոցառումներ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+