ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը բնակչությանը հորդորում է խնայողաբար օգտագործել էլ․էներգիան։
«Հարգելի հայրենակիցներ, հրետակոծության հետևանքով Ստեփանակերտ քաղաքը սնուցող 110 կվ ենթակայանը վնասված է, և այժմ բնակչության էլեկտրամատակարարումը կատարվում է 35/10 կվ ենթակայաններով:
Խնդրում ենք Ձեզ խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան էլեկտրական ցանցի գերծանրաբեռնվածությունից և վթարներից խուսափելու համար, մինչև էլեկտրական ցանցի ամբողջական վերականգնումը»,- նշված է ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությոան հայտարարության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







