ԵՏՀ որոշմամբ ՀՀ-ն կկարողանա տարեկան 700 տոննա չինական գրաֆիտացված էլեկտրոդներ ներմուծել՝ առանց հակագնագցման տուրք վճարելու, տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի համապատասխան որոշմամբ սահմանվել է հակագնագցման տուրք ԵԱՏՄ տարածք ներմուծվող՝ ՉԺՀ ծագում ունեցող և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8545 11 002 0 ծածկագրին դասվող 520 մմ-ից ավելի, բայց ոչ ավելի, քան 650 մմ տրամագծով շրջանաձև լայնական հատույթով կամ այլ լայնական հատույթով 2700 սմ2-ից ավելի, բայց ոչ ավելի, քան 3300 սմ2 մակերեսով վառարաններում օգտագործվող գրաֆիտացված էլեկտրոդների նկատմամբ»,- ասվում է հաղորդագրությունում:
Գերատեսչությունից հայտնում են, որ վերոնշյալ արտոնությունը գործելու է 5 տարի ժամկետով։ Նշվում է, որ հակագնագցման տուրքից ազատումը տրամադրվելու է տնտեսվարող սուբյեկտներին բացառապես որոշման մեջ նախատեսված ապրանքը ներմուծելու ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրված ՀՀ տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացությունը ներկայացնելու դեպքում։
Դեկտեմբերի 20-ին Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել էր սև մետաղների ներմուծումն արգելող օրինագիծ։ Ըստ Trading Economics-ի՝ Հայաստան ներմուծման ընդհանուր ծավալը հոկտեմբերին աճել է մինչև 1,193.6 միլիոն դոլար՝ 2025 թվականի սեպտեմբերի 980.2 միլիոն դոլարի համեմատ։






































