Ախալքալաքցի Ժաննա Խաչատուրյանն արժանացել է Վրաստանի «Տարվա ազգային ուսուցիչ» մրցանակին, հայտնում է jnews.ge-ն։
Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի էր ունեցել սեպտեմբերի 30-ին՝ Թբիլիսիում։
«Այս մրցանակը պատկանում է իմ տարածաշրջանին՝ Սամցխե-Ջավախեթիին, պատկանում է իմ դպրոցին՝ Ախալքալաքի Իլիա Ճավճավաձեի անվան թիվ 3 հանրային դպրոցին, իմ աշակերտներին, իմ ընտանիքին և իմ երկրին»,- մրցանակաբաշխության ժամանակ ասել է Խաչատուրյանը։
Նշվում է, որ այս տարի «Ազգային ուսուցչի մրցանակի» որակավորման մրցույթին մասնակցել է 2455 ուսուցիչ։ Ընտրվել են տասը լավագույնները, այդ թվում՝ հինգ եզրափակիչ փուլ անցած ուսուցիչ, որոնցից էլ ընտրվել է հաղթողը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։




