Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:06

Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ

Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ

Ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանն Instagram-ի իր հետևորդների հետ կիսվել է հայոց պատմության մասին ակնարկով՝ ցուցադրելով հայոց թագավոր Տիգրան Մեծի պատկերով մ.թ.ա. 95 թ․ թվագրվող հազվագյուտ հայկական մետաղադրամ։

«Ես էությամբ մետաղադրամ հավաքող չեմ, բայց սա վերցրի: Եթե ​​դուք հայ եք, ապա գիտեք Տիգրան Մեծի մասին և թե ինչպես է նրա գահակալության օրոք Հայոց թագավորությունն ընդարձակվել՝ դառնալով Հռոմի Հանրապետության արևելքում ամենահզոր պետությունը։ Սա հայոց պատմության մի կտոր է հենց այստեղ»,- ասել է Օհանյանը:

Օհանյանը հավելել է, որ հպարտ է հայ լինելու համար և ամեն անգամ մետաղադրամին նայելիս հաճելի զգացողություն է ունենում։

Տիգրան Բ Արտաշեսյանը կամ Տիգրան Մեծը թագավորել է մ․թ․ա․ 95-55թթ․։ Նրա օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասել է իր հզորության գագաթնակետին։ Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատներ։ Նրա իշխանության տարիներին ընդլայնվել էր հայկական դրամների շրջանառության ոլորտը։ Նրանք ընդունվում էին ոչ միայն ներքին, այլև արտաքին առևտրի միջազգային գործարքներում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+