Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:42

Ձեր գործունեությունը վնասում է ԵՄ հեղինակությանը․ EAFJD-ն բաց նամակ է հղել Միշելին

Ձեր գործունեությունը վնասում է ԵՄ հեղինակությանը․ EAFJD-ն բաց նամակ է հղել Միշելին

Եվրոպայի հայ դատի հանձնախումբը (EAFJD) բաց նամակ է հղել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ անընդունելի համարելով նրա կողմից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին COP29-ից առաջ շնորհավորելը։

Հանձնախումբը շեշտել է, որ Արցախի հարցում Միշելի միջնորդությունը ձախողվել է, և նրա գործունեությունը շարունակում է վնասել ԵՄ հեղինակությանը։ EAFJD-ն Միշելին  հիշեցրել է, որ ԵՄ միջնորդությամբ բանակցությունները վարել է նա։ Այսպիսով՝ Ադրբեջանը չի կատարել ԵՄ-ի և անձամբ Միշելի՝ որպես ԵՄ-ի անունից գլխավոր բանակցող ստանձնած պարտավորությունները:

EAFJD-ն նաև հիշեցրել է հոկտեմբերի 24-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստում ընդունված բանաձևը, որը դատապարտում էր Ադրբեջանին մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտման համար։

Հանձնախմբի նամակի մեջ նշվում է, որ բանաձևն Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա ներկայացնում է որպես մարդու իրավունքների և միջազգային իրավունքի կոպիտ խախտում, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ակնհայտ խախտում և ԵՄ միջնորդությամբ բանակցությունների ընթացքում ստանձնած պարտավորությունների չկատարում։

«Նախագահ Միշելը հրապարակավ մի քանի անգամ ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության հիմնարար իրավունքները ԵՄ-ի համար սկզբունքային հարց են։ Ի պատասխան՝ Ադրբեջանն իրականացրել է էթնիկ զտումների դասագրքային օրինակ»,- ասվում է նամակում:

Նոյեմբերի 13-ին Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին Եվրոպական խորհրդի նախագահին Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո կոչ էր արել հրաժարական տալ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+