Ամերիկահայ բանաստեղծուհի Ջեն Սիրագանյանի առաջին բանաստեղծական ժողովածուն՝ «Ամեն ինչ տեղափոխվել է, նույնիսկ մեռյալները» (Everything Has Been Moved, Even the Dead), լույս է տեսել սեպտեմբերի 15-ին, գրում է The Armenian Weekly-ն։
Գիրքն արժանացել է 2026 թվականի Perugia Press Prize մրցանակին։
Վավերագրական պոեզիայի ժանրում գրված ժողովածուում Սիրագանյանը Մերձավոր Արևելքում իր ընտանիքի պատմության միջոցով անդրադառնում է տեղահանությանը, հիշողությանը և մշակութային ջնջմանը։
Գրքում ներառված են Հայոց ցեղասպանությունը վերապրած նրա տատիկի և պապիկի պատմությունը, հոր մանկության տարիները 1940-ականների Պաղեստինում, ինչպես նաև բանաստեղծուհու որդու ծնունդը։ Հեղինակն անձնական պատմությունները համադրում է արխիվային լուսանկարների և փաստաթղթերի հետ։
Ժողովածուն հրատարակել է Perugia Press-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







