Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:36

Հայկական լավաշը՝ CNN-ի վարկածով «Աշխարհի 50 լավագույն հացերի» շարքում

Հայկական լավաշը՝ CNN-ի վարկածով «Աշխարհի 50 լավագույն հացերի» շարքում

Հայկական լավաշն իր տեղն է զբաղեցրել CNN-ի հեղինակավոր «Աշխարհի 50 լավագույն հացերի» շարքում:

Այս վարկանիշը դարձել է դերասան Թոնի Շալուբի Breaking Bread («Կոտրող հաց») վավերագրական նախագծի մի մասը։ Շալուբն ամերիկացի դերասան է, չորս «Էմմի», ինչպես նաև «Թոնի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր: Նա այս նախագծում կատարել է գաստրոնոմիական ճանապարհորդություն ամբողջ աշխարհով մեկ՝ տարբեր երկրներում հաց պատրաստելու և այն կիսելու հացթուխների, խոհարարների ու տեղական բնակիչների հետ՝ ուսումնասիրելով աշխարհի ամենատարածված սննդամթերքի՝ հացի մշակութային նշանակությունը։

Լավաշը բարակ հաց է, որը թխվում է ընդամենը 30 վայրկյանում՝ թեժ կավե թոնրի մեջ, կենտրոնական տեղ է զբաղեցնում հայկական խոհանոցում և մշակույթում։ Այն ավանդաբար պատրաստում են կանանց խմբերով, ձեռքով ձգելով խմորը հատուկ բարձիկների վրա, որոնք լցված են ծղոտով կամ բրդով, այսպես է նկարագրել CNN-ը:

Թխված հացը կիրառվում է ոչ միայն որպես առօրյա սնունդ, այլև ունի խորհրդանշական դեր, մասնավորապես՝ հարսանեկան արարողություններում, երբ հարսի ու փեսայի ուսերը ծածկում են լավաշով՝ որպես առատության և բարօրության խորհրդանիշ։

Վարկանիշի հեղինակները հիշեցնում են, որ 2014 թվականի նոյեմբերի 26-ին հայկական լավաշը ներառվել էր ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։

Հայկական լավաշի հետ մեկտեղ՝ ցուցակում ընդգրկվել են նաև ֆրանսիական բագետը, վրացական խաչապուրին, հնդկական պարաթան, իրանական սանգակը, իտալական չաբաթան, մեքսիկական տորտիլիան, ռուսական կարավայը, թուրքական սիմիթը և բազմաթիվ այլ հացատեսակներ։

Ինչպես նշում են ցուցակը կազմողները, հացը ոչ միայն սնունդ է, այլև ժողովուրդների պատմության, ավանդույթների և համընդհանուր հիշողության արտացոլանք։
CNN-ի այս վարկանիշը կազմվել է՝ հաշվի առնելով հացի համը, բաղադրիչների յուրահատկությունը, ինչպես նաև նրա մշակութային նշանակությունը տվյալ երկրում։

2019 թվականին՝ Հացի համաշխարհային օրվան ընդառաջ, CNN-ը ևս մեկ անգամ կազմել էր աշխարհի 50 ամենահայտնի հացատեսակների ցուցակը, որտեղ նույնպես ընդգրկվել էր հայկական լավաշը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+