Miqayel Voskanyan & Friends խումբը սեպտեմբերի 2-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի տանիքում կներկայանա համերգային ծրագրով:
Համերգը կսկսվի ժամը 21:00-ին: Տոմսի արժեքը 20 000 դրամ է: Հյուրերին կհյուրասիրեն գինով:
Կազմակերպիչները նշել են, որ խումբը դարձել է կամուրջ ավանդական և նորարարական երաժշտության միջև։
«Այս բենդի երաժշտությունը միավորում է հայկական արմատների խորքը և ժամանակակից ռիթմերի ազատությունը՝ ստեղծելով մթնոլորտ, որտեղ ազգայինը հնչում է նորովի»,- ասվում է միջոցառման նկարագրության մեջ։
Երաժիշտներն իրենց ելույթներով հայ մշակույթը ներկայացրել են տարբեր բեմերում՝ թողնելով անմոռանալի տպավորություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







