Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հեռախոսազրույց է ունեցել մաեստրո Հովհաննես Չեքիջյանի և երգչուհի Լիլիթ Պիպոյանի հետ: Այս մասին Աննա Հակոբյանը գրառում է կատարել իր Ֆեյսբուքյան էջում։
Վարչապետի տիկինը հետաքրքրվել է մաեստրո Հովհաննես Չեքիջյանի և երգչուհի Լիլիթ Պիպոյանի առողջական վիճակով։
«Շատ ուրախ եմ, որ առողջական առումով նրանք խնդիրներ չունեն և տնային պայմաններում էլ շարունակում են աշխատել, ստեղծագործել»,- գրել է Հակոբյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







