Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:55

Ռուսաստանում քչերն են կարողանում այդպես երգել․ Լազարևը գնահատել է Արփի Աբգարյանի վոկալը

Ռուսաստանում քչերն են կարողանում այդպես երգել․ Լազարևը գնահատել է Արփի Աբգարյանի վոկալը

Հայ երգչուհի, Ну-ка, все вместе! նախագծի վեցերորդ եթերաշրջանի հատուկ փուլի հաղթող Արփի Աբգարյանը, ի պատասխան այն քննադատություններին, որ ինքը «բղավում էր» իր ելույթի ժամանակ, Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրել է իր ձայնային տվյալները։

Ռուս երգիչ Սերգեյ Լազարևը բարձր է գնահատել նրա տաղանդը՝ ասելով, որ Ռուսաստանում քչերն են կարողանում այդպես երգել։

«Եթե այդպես է, ապա Քրիստինա Ագիլերան, Ադելը, Սելին Դիոնը, Անաստասիան, բոլոր նրանք, ովքեր բարձր նոտաներ են հնչեցնում, բոլորը գոռում են: Երանի թե բոլորն այդպես բղավեին, խնդրում եմ, այս երկրում քչերն են կարող դա անել»,- գրել է Լազարևը:

Նոյեմբերի 1-ին Աբգարյանը դարձել էր Ну-ка, все вместе! նախագծի վեցերորդ եթերաշրջանի հատուկ փուլի հաղթող։ Աբգարյանը կատարել էր Любовь уставших лебедей երգը։ Լազարևը պատի վրայով իջել էր ժյուրիի մոտ և սեղմել կոճակը՝ այդպիսով ազդելով երգչուհու կատարման վերջնական գնահատականի վրա, ինչից  հետո ժյուրին՝ Լև Ռուդինը, լքել էր տաղավարը: Նրան փոխարինել էր նախագծի հաղորդավար Նիկոլայ Բասկովը։

Աբգարյանն ստացել էր առավելագույն՝ 100 միավոր՝ Դարիա Խրոմովայի հետ միասին դառնալով նախագծի հաղթող։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+