TourStat զբոսաշրջային պորտալը կազմել է Ռուսաստանի և ԱՊՀ պատմության և մշակույթի լավագույն թանգարանների վարկանիշը՝ վիրտուալ այցելությունների և էքսկուրսիաների, առցանց շրջայցերի և ցուցահանդեսների համար:

ԱՊՀ պատմության և մշակույթի 10 լավագույն թանգարանների շարքում է նաև Հայաստանի պատմության թանգարանը։

Տանյակում ընդգրկվել՝ Մոսկվայի պետական պատմական թանգարանը, Մինսկում Բելառուսի Հանրապետության ազգային պատմական թանգարանը և պատմամշակութային ազգային թանգարան-արգելոց Նեսվիժը (Nesvizh Castle), Ղազախստանի Հանրապետության Ազգային թանգարանը Նուր Սուլթանում և Կենտրոնական պետական թանգարանը Ալմաթիում, Երևանում Հայաստանի պատմության թանգարանը, Բաքվում Ադրբեջանի պատմության ազգային թանգարանը, Տաշքենդում Ուզբեկստանի պատմության պետական թանգարանը, Քիշնևում գտնվող Մոլդովայի պատմության ազգային թանգարան և Դուշանբեում Տաջիկստանի ազգային թանգարանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







