Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:59

Իրավապաշտպանները հայտնել են Ադրբեջանի կողմից Շուշիի հայկական գերեզմանատան ավերման մասին

Իրավապաշտպանները հայտնել են Ադրբեջանի կողմից Շուշիի հայկական գերեզմանատան ավերման մասին

Ադրբեջանցիները վնասել են Շուշիի պատմական գերեզմանատունը, հաղորդում է Caucasus Heritage Watch (CHW)-ը: 2020 թվականի նոյեմբերից ի վեր սա Լեռնային Ղարաբաղի հինգերորդ հայկական գերեզմանոցն է, որը տուժել է։ «Հոկտեմբերի 5-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում բուլդոզերները ճանապարհ են բացել Շուշիի պատմական գերեզմանատան միջով, որը հայտնի է որպես «Երևանի դարպասների գերեզմանոց», — գրում է կազմակերպությունը X-ում (նախկինում՝  Twitter): Քանի որ խիտ անտառը ծածկում է գերեզմանատունը, իրավապաշտպաններն օգտագործել են քաղաքի քարտեզներն ու հրապարակումները:

Ըստ CHW-ի՝ ծառերի մեջ գտնվել են հայերեն գրություններով առնվազն 78 տապանաքարեր, որոնք թվագրվում են 1802-1913 թվականներին։ «Անհասկանալի է, թե քանի գերեզմանաքար է վնասվել, սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ թաղումները ընդգրկել են ամբողջ տարածքը»,- նշել են կազմակերպությունից։

CHW-ն հիշեցրել է նաև Մեծ Թաղերի, Սղնախի գերեզմանատների ավերումը, Շուշիի և Վազգենաշենի մերձակայքում գտնվող գերեզմանատների վնասումները։ Իրավապաշտպանների կարծիքով՝ վանդալիզմն ու պղծումը նպատակ ունեն ջնջել հայկական ներկայության հետքը Լեռնային Ղարաբաղում։ «Կանանց ու տղամարդկանց, երիտասարդների ու տարեցների տապանաքարերը պատմում են հարազատության, զբաղմունքի, հավատքի, կարգավիճակի և այլնի մասին: Եվ խնդրում են, որ հանգուցյալները հանգչեն խաղաղությամբ»,- ամփոփել է կազմակերպությունը:

2021թ. Կրոնական միջազգային ազատության ԱՄՆ հանձնաժողովը (USCIRF) հայտնել էր, որ Հադրութում գտնվող հայկական եկեղեցու մոտ գերեզմանոցը ենթարկվել է վանդալիզմի:

2022թ․ սեպտեմբերի 1-ին հայտնի էր դարձել, որ ադրբեջանցիներն ավերել էին Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի Մակուն կամուրջը։ 2022թ. հոկտեմբերին կազմակերպությունն ահազանգել էր, որ ադբեջանցիներն ավերել են Հադրութի շրջանի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին։

2023թ․ սեպտեմբերի 27-ին Caucasus Heritage Watch-ը հաղորդել էր, որ ադրբեջանցի երկու զինվոր կրակել էին Արցախի Շահումյանի շրջանի Չարեքտար գյուղի 13-րդ դարի վանական համալիրի ուղղությամբ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+