Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 11:55

«Ճեղքել Արցախի շրջափակումը բոլոր հնարավոր եղանակներով». Երևանում բացվեց «Ծառայություն» ցուցահանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)

«Ճեղքել Արցախի շրջափակումը բոլոր հնարավոր եղանակներով». Երևանում բացվեց «Ծառայություն» ցուցահանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)

Ճեղքել Արցախի շրջափակումը բոլոր հնարավոր եղանակներով՝ ստեղծելով պատմություններ այն մարդկանց մասին, ովքեր փրկել են 44-օրյա պատերազմից հետո անտուն մնացած ու իրենց տերերին կորցրած ընտանի կենդանիներին: Երևանում հուլիսի 17-ին բացվեց լուսանկարիչ Նարինե Կարապետյանի լուսանկարների «Ծառայություն» ցուցահանդեսը:

Ցուցահանեսի հասույթով Արցախում անասնաբուժական կետ կհիմնվի, որը կհամակարգի «Վիվա» հիմնադրամը։ Այդ նպատակով էլ բացման միջոցառման ժամանակ զբոսայգու տարածքում ավանդական արցախյան ժինգյալով հաց էր թխվում, վաճառվում էին նաև թեմատիկ հուշանվերներ:

«Վիվա» հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի անդամ, «301. Իմաստության երկիր» հիմնադրամի համահիմնադիր, գործարար Գոռ Նահապետյանը համոզված է, որ փոքրիկ քայլերից սկսվում են մեծ հրաշքներ: Նա պատմում է` ինչպես է ծանոթացել լուսանկարչի հետ, որին մտերիմները Նարիկո են կոչում:

Գոռ Նահապետյան` «Վիվա» հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի անդամ, «301. Իմաստության երկիր» հիմնադրամի համահիմնադիր, գործարար


«Նարինեն պրոֆեսիոնալ լուսանկարիչ չէ, այլ սիրողական, որը վեր է հանել որոշակի խնդիր: Նա մեծ խնդիր էր տեսնում այն բանի մեջ, որ շրջափակման մեջ ոչ միայն մարդիկ են մնացել, այլ նաև նրանց տան անդամները՝ ընտանի կենդանիները»,- ասաց նա՝ նշելով, որ կենդանիներ պահողների համար շատ դժվար է գիտակցել, որ չի կարող նրան նորմալ կերակրել կամ բուժել:

«Ցուցահանդեսը 30 պատմություն է մարդկանց մասին, 30 հուզիչ նկարագիր ընկերության, հավատարմության և կարեկցանքի մասին։ «Ծառայություն» նախագիծը պատմում է մարդու ու կենդանու կապի մասին»,- ասում է արվեստի ոլորտի փորձագետ, ցուցահանդեսի համակարգող Յուլիա Պոտապովան:

Յուլիա Պոտապովա` արվեստի ոլորտի փորձագետ, ցուցահանդեսի համակարգող


«301: Իմաստության երկիր» հիմնադրամի տնօրեն Գայանե Մանուկյանը կարծում է, որ ցուցահանդեսն առաջին հերթին անշահախնդիր սիրո և նվիրումի մասին է:

Գայանե Մանուկյան` «301: Իմաստության երկիր» հիմնադրամի տնօրեն


«Այսօր տալիս ենք մի նախագծի մեկնարկ, որը հենց այդպես էլ կոչվում է՝ «ո՛չ անտարբերների» նախաձեռնություն»,- ասաց Մանուկյանը:

Նարինե Կարապետյան` լուսանկարիչ


Նարինեն պատմությունները հավերժացրել է Արցախի շրջափակման առաջին օրերից, երբ աշխարհից կտրված մարդիկ աջակցության ու համախմբման կարիք ունեին։ Հենց այդ ժամանակ էլ հայտնվեց 30 լուսանկար «անձնազոհ ծառայության» մասին նկարների շարքը։

Ծրագրի մասնակիցները պատմում են, որ համախոհներով որոշել ենք հանրայնացնել Նարինեի լուսանկարները: Սա արցախցի արվեստագետի երազանքն իրականացնելու և դրա միջոցով ընտանի կենդանիների մասին հոգ տանելու գաղափար է:

«Անասնաբույժներն այնքան էլ շատ չեն, նրանցից մեկը սպասարկում ու բուժում է կենդանիներին իր տանը»,- ասաց Նահապետյանը՝ տեղեկացնելով, որ նա նույնիսկ կաբինետ չունի:

«Վիվա» հիմնադրամը կապահովի Ստեփանակերտի անասնաբուժական կետը սարքավորումներով, ասում է «VIVA» հիմնադրամի նախագահ, համահիմնադիր, բժիշկ-թերապևտ Տատյանա Հովհաննեսյանը։

Տատյանա Հովհաննեսյան` «VIVA» հիմնադրամի նախագահ, համահիմնադիր


«Հուսով ենք, որ կբացվի ճանապարհն ու մենք կկարողանանք հասցնել ձեռք բերված ապրանքը: Դա այնքան էլ սովորական բժշկական տեխնիկա չէ, հատուկ անասնաբուժական է»,- ասում է նա:

«Երբ ասում ենք կյանք՝ դա միայն մարդկային կյանքերը չեն»,- ասում է ՀՀ-ում Արցախի մշտական ներայացուցչության մամուլի քարտուղար Արմինե Հայրապետյանը: Նա պատմում է, թե ինչպես են Արցախում ընտանի կենդանիները տաքացրել երեխաներին, երբ Արցախը նոր-նոր հոսանքազրկվել էր, իսկ փայտի վառարաններ չկային:

Արմինե Հայրապետյան` ՀՀ-ում Արցախի մշտական ներայացուցչության մամուլի քարտուղար


«Մենք բոլորս տեսնում ենք մահամերձ ու շնչահեղձ լինող Սարսանգը: Դա նույնպես մահ է: Մենք տեսնում ենք, որ կենդանական աշխարհում, Արցախում ունենք լրջագույն խնդիրներ»,- նշում է նա:

«Ծառայություն» ցուցահանդեսի կազմակերպիչները չեն պատրաստվում այսքանով կանգ առնել, կատակում են՝ երբեմն Instagram-ում ավելի շատ կատուներ ու շներ են լինում, քան մարդիկ և այս ցուցահանդեսը շրջափակման մասին հայտարարելու անսովոր միջոց է։

 

Խոստանում են ստեղծել կենդանիների պաշտպանության համար ստորագրահավաք և պատրաստվում են միջազգային կազմակերպություններում բարձրացնել Արցախի շրջափակման թեման՝ կենդանիների պաշտպանության խնդրի միջոցով։

«Մենք միջնորդություններ ենք ներկայացնելու այն մասին, որ  թե՛ մարդիկ, թե՛ կենդանիները տուժում են այն ամենից, ինչ հիմա կատարվում է Արցախում»,- ասում է Գոռ Նահապետյանը:

Ցուցահանդեսը Արամի փողոցի վրա գտնվող Դիանա Աբգարի զբոսայգում կմնա մինչև հուլիսի 25-ը, այնուհետև՝ հուլիսի 26-ից օգոստոսի 10-ը, այն կտեղափոխվի Զվարթնոց օդանավակայանի շենք՝ բաց սահմանների աշխարհում շրջափակված Արցախի խնդիրը հնարավորինս լայն լուսաբանելու համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+