Հուլիսի 22-ին Երևանի Կամերային երաժշտական թատրոնում տեղի կունենա «Դասականներ բոլորի համար» համերգը։ Կհնչեն Անտոնին Դվորժակի «Լարային կվարտետ թիվ 12, ֆա մաժոր, երկ 96 «Ամերիկյան»» և Ֆելիքս Մենդելսոնի «Օկտետ մի բեմոլ մաժոր, երկ 20» ստեղծագործությունները, հայտնում է Կամերային երաժշտական թատրոնը։
Համերգի սկիզբը՝ 19:30-ին։
Հանդիսատեսիի համար ելույթներ կունենան Անուշ Նիկողոսյանը (ջութակ), Կարմեն Թոսունյանը (ջութակ), Մերի Մարգարյանը (ջութակ), Արամ Ասատրյանը (ջութակ), Յանա Դարյանը (ալտ), Հայկ Տեր-Հովհաննիսյանը (ալտ), Միքայել Նավասարդյանը (թավջութակ), Վահան Գրիգորյան (թավջութակ)։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







