Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:59

Դիլիջանում հայտնվել է մասշտաբային սթրիթ արտ

Դիլիջանում հայտնվել է մասշտաբային սթրիթ արտ
DCIM100MEDIADJI_0454.JPG

Դիլիջանի նախկին կարի ֆաբրիկայի տարածքում, նկարիչներ Գարեգին Հարությունյանը (GaReggin) և Հարություն Աղաբալյանը ստեղծեցին քաղաքի առաջին մուրալը (մոնումենտալ արվեստի տեսակ), ի նշան հարգանքի այն մարդկանց, ովքեր երկար տարիներ աշխատել են կարի արտադրությունում:

Արտիստների խոսքով, երբ նրանք առաջին անգամ իմացան ապագա մշակութային կլաստերի գաղափարի մասին, այնտեղ այցելելու և այդ  կարևոր ու համարձակ ծրագիրը տեսնելու ցանկություն ունեցան:

Ստեղծագործելու  գաղափարը ծնվեց հենց այն ժամանակ, երբ նկարիչները հայտնվեցին գործարանի նախկին արտադրամասերում։ Հետագա աշխատանքի ոգեշնչման աղբյուր հանդիսացան գործարանի նախկին աշխատակիցների իրական պատմությունները։


Կարմիր կծիկը ցույց է տալիս ժամանակների կապը՝ խորհրդանշելով տվյալ տարածքը ապրեցնելու շարունակականության գաղափարը։ Կարմիր կծիկը նաև կարի ֆաբրիկայի անցյալի, ներկայի և ապագա սերունդների միջև կապի խորհրդանիշն է:

Աշխատանքն իրականացնելու համար ընտրվեց կարի ֆաբրիկայի հարևանությամբ գտնվող եռահարկ շենքի միակ հարթ հատվածը, որն էլ ամենահարմար մակերեսն էր ստեղծագործելոիւ համար։ Բացի այդ, այդ շենքը նույնպես ժամանակին եղել է գործարանի արտադրական շինություններից մեկը ։

Հեղինակները հույս ունեն, որ իրենց աշխատանքը կունենա շարունակություն, իսկ նախաձեռնությունը կոգեշնչի Հայաստանի այլ նկարիչներին, ստեղծագործել և ստեղծել նոր մուրալներ Դիլիջանում և ամբողջ Հայաստանում:

Դիլիջանի նախկին կարի ֆաբրիկան ​​իր ողջ հարակից տարածքով նախատեսվում է վերածել ժամանակակից բազմաֆունկցիոնալ տարածքի, որտեղ կներկայացվեն ինչպես տեղական արհեստավորների արտադրությունը, այնպես էլ մասնավոր բիզնես նախաձեռնությունները։ Ծրագիրը ուղղված է ստեղծարար արդյունաբերության ոլորտում փոքր բիզնեսի զարգացմանը՝ Դիլիջանի և Տավուշի մարզի բնակիչների ներգրավմամբ։

Հայաստանում ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագիրն իրականացվում է Դիլիջանի քաղաքապետարանի կողմից, IDeA հիմնադրամի համաֆինանսավորմամբ, Զբոսաշրջության և քաղաքաշինության հիմնադրամի և Դիլիջանի համայնքային կենտրոնի հետ համագործակցությամբ: Ծրագիրն իրականացվում է ԵՄ տարածաշրջանային ծրագրի շրջանակներում, որը կոչվում է «Քաղաքապետերը հանուն տնտեսական աճի»:

Կարիֆաբրիկայի երեք հարկերում՝ ավելի քան 3500 քառ., իրենց տեղը կգտնեն տեղական արտադրողների արհեստանոցներ, գրադարան, ցուցասրահ, սրճարան, քովորքինգ, բիզնես ինկուբատոր, մեդիալաբ, հոսթել,  հանգստի գոտիներ և այլն։ Իսկ հարակից տարածքը կվերածվի ժամանցի և հանգստի գոտիների։

Ծրագրի նպատակն է խթանել տնտեսական աճը և ստեղծել աշխատատեղեր Դիլիջան համայնքում, խթանել բիզնեսի զարգացումը, ներդրումներ ներգրավել ֆիզիկական և փափուկ ենթակառուցվածքներում, ստեղծել նոր հնարավորություններ բիզնեսի և ոչ առևտրային հատվածի համար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+