Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+2°
  • Կապան+2°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 04:47

«Մատենայից»՝ կրթամշակութային նոր կլաստեր՝ Երևանի սրտում

«Մատենայից»՝ կրթամշակութային նոր կլաստեր՝ Երևանի սրտում

«Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցը և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը ստեղծեցին կրթամշակութային նոր կլաստեր։ Հուշագիրը ստորագրվեց օգոստոսի 22-ին՝ Բաղրամյան 6 հասցեում՝ դպրոցի և տուն-թանգարանի տարածքում կայացած միջոցառման ժամանակ: Կրթամշակութային նոր կլաստերը կձևավորվի դպրոցի և թանգարանի տարածքում։

Ռուբեն Հայրապետյանը և Արմինե Գրիգորյանը
Ռուբեն Հայրապետյանը և Արմինե Գրիգորյանը

«Մատենա»-ի աջակցությամբ նորոգված համերգասրահն այսուհետ ուսանողների համար կօգտագործվի որպես լսարան, որտեղ դասամիջոցները հագեցած կլինեն խաչատրյանական երաժշտությամբ։ Հայ մեծ դասականի գործերի տարածման և հանրայնացման առիթ կդառնան նաև «Մատենա»-ի հետագա միջոցառումները։

Բացման խոսքով հանդես եկան «Մատենա» դպրոցի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, «Մատենա» դպրոցի համահիմնադիր, տնօրեն Ռուբեն Հայրապետյանը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը, դպրոցի փորձագետներ և շրջանավարտներ։

Լուսանկարը` «Մատենա» միջազգային դպրոցի
Լուսանկարը` «Մատենա» միջազգային դպրոցի

Ի նշան գործընկերության՝ Ռուբեն Վարդանյանը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանին նվիրեց բացառիկ աշխատանք՝ «Սպարտակ» բալետի ձեռագիրը և նկարազարդված պարտիտուրը, որը նկարազարդված է Փարիզի հնագույն արվեստանոցների հազվագյուտ փորագրություններով։

Ռուբեն Վարդանյանն և Արմինե Գրիգորյանը
Ռուբեն Վարդանյանն և Արմինե Գրիգորյանը

Միջոցառման ընթացքում հայտարարվեց նաև «Մատենա» դպրոցի շրջանավարտների ակումբի հիմնադրման մասին։  Ակումբի անդամները հնարավորություն կունենան մշտապես տեղեկանանալ «Մատենա»-ի հետագա ծրագրերի, քննարկումների մասին, կունենան այլ դասընթացների զեղչի հնարավորություն, ինչպես նաև կդառնան նորաստեղծ կրթամշակութային կլաստերի լիիրավ այցելու։

«Մատենա»-ի նախաձեռնությունները ողջունեցին նաև դպրոցի միջազգային գործընկերները, դասախոսներն ու շրջանավարտները: Երեկոյի ավարտին հնչեցին հայ դասական Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ երիտասարդ տաղանդների կատարմամբ։

Լուսանկարը` «Մատենա» միջազգային դպրոցի
Լուսանկարը` «Մատենա» միջազգային դպրոցի

«Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցը գործում է 2021 թվականից։ «Մատենայի» նախաձեռնողներն ու հիմնադիրներն են «UWC Dilijan» միջազգային դպրոցի և «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցի հիմնադիր-գործընկեր Ռուբեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը: «Մատենայի» առաքելությունն է գիտելիքի կուտակման և համաշխարհային առաջավոր փորձի տարածման միջոցով նպաստել մասնագիտական հմտությունների և առաջնորդության կարողությունների զարգացմանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+