Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:54

Երևանում վերսկսվել են հայկական ազգային պարերի բաց դասերը

Երևանում վերսկսվել են հայկական ազգային պարերի բաց դասերը

Երևանում վերսկսվեցին հայկական ազգային պարերի բաց դասերը, որոնք Երևանում կազմակերպում է «Կարին» ժողովրդական երգի-պարի համույթը՝ հիմնադիր և ստեղծագործական տնօրեն Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ:

2005 թվականից սկսած՝ յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ Գինոսյանը և համույթի պարողները մայրաքաղաքի տասնյակ բնակիչների և հյուրերի սովորեցնում են զգալ և հասկանալ հայկական ազգային պարը։

Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում «Կարին» համույթի հիմնադիր Գագիկ Գինոսյանը նշեց, որ բաց դասերն անցկացվում 2005 թ.-ից սկսած: Նա հստակեցրեց, որ ազգային պարերի դասերն անցկացվել են ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում, Ջավախքում և Սփյուռքում:

«Վերջին 10 տարիների ընթացքում, սկսած մայիսից մինչև սեպտեմբերի վերջ, մենք այդ միջոցառումներն իրականացրել ենք «Գաֆէսճեան» հիմնադրամի տարածքում՝ բաց երկնքի տակ, բայց վերջին 3 տարիների ընթացքում համաճարակի և պատերազմի պատճառով այդ միջոցառումները դադարեցվել են։ Այսօր մենք վերադառնում ենք «Գաֆէսճեան» հիմնադրամի տարածք։ Ամեն ամսվա վերջին ուրբաթ այստեղ անցկացվելու են հայկական պարի բաց դասեր», — հայտնեց նա։

Գինոսյանը նաև պատմել է, որ արդեն 7-8 տարի Հայաստանի շուրջ 400 դպրոցներում ազգային երգերի և պարերի դասեր են անցկացվում: «Մենք կարծում ենք, որ այդ միջոցառումների ու դասերի միջոցով ժողովուրդը կվերադառնա իր արմատներին»,-նշեց նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+