Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:27

Մարդկանց բաժանում են ոչ թե սահմանները, ծովերն ու օվկիանոսներն, այլ տգիտությունը. Վլադիմիր Սպիվակով

Մարդկանց բաժանում են ոչ թե սահմանները, ծովերն ու օվկիանոսներն, այլ տգիտությունը. Վլադիմիր Սպիվակով

Աշխարհահռչակ դիրիժոր և ջութակահար Վլադիմիր Սպիվակովը Ֆրանսիա մեկնելու ճանապարհին կարճ ժամանակով հայտնվեց Երևանում և իր պարտքը համարեց այցելել Երևանի պետական ​​բժշկական համալսարանում գործող «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն։

Սպիվակովը Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում կիսվել է իր տպավորություններով.

«Այն, ինչ արել է Արմեն Մուրադյանը (ԵՊԲՀ ռեկտոր-խմբ.) սխրանք է, մարդկային մեծ սխրագործություն։ Պատերազմն անմարդկային գործողություն է՝ ուղղված մարդու դեմ, նրա կյանքի։ Իսկ մարդկային կյանքն ամենաթանկն է աշխարհում»,- ասել է Սպիվակովը։

Նրա խոսքով՝ ինքը ցնցվել է՝ տեսնելով, թե ինչպես են այնտեղ խնամում հաշմանդամ զինծառայողներին։

«Ի վերջո, հաշմանդամ դարձած այս երիտասարդներից շատերը կորցրել են իրենց երազանքները… Բայց այսօր նրանք պատրաստ են վերադառնալ սոցիալական կյանք՝ որպես նորմալ, հոգեբանորեն առողջ մարդիկ։ Երբ տեսա հաշմանդամներին, որ սայլակներով պարում էին աղջիկների հետ, աչքերիցս արցունքներ հոսեցին»,- խոստովանեց նա։

«Դոստոևսկին մի անգամ ասել է. «Յուրաքանչյուր ոք պատասխանատու է բոլորի համար»: Ահա թե ինչ է անում այս կենտրոնը: Սա եզակի երեւույթ է, ես համոզված եմ, որ Ռուսաստանում կլինի այսպիսի «Զինվորի տուն»՝ հենց տուն, քանի որ իրենք այս տեղն իրենց տունն են անվանել։ Կյանքում շատ կարևոր է զգալ ինչպես տանը»,- ասել է Վլադիմիր Սպիվակովը։

Խոսելով պատերազմների սարսափների մասին՝ Լեռնային Ղարաբաղում՝ Վլադիմիր Սպիվակովն ասում է. «Ողբերգությունը մի օր կավարտվի։ Կարծում եմ, որ ցանկացած իրավիճակում պետք է մարդ մնալ։ Կառլ Յունգն ասում էր՝ «մարդը պետք է չդավաճանի իրեն՝ ուժի առաջ», իսկ դա ներքին սխրանք է պահանջում։ Ե՞րբ է ավարտվելու այս ամենը։ Կարծում եմ, որ մարդկանց բաժանում են ոչ թե սահմանները, ոչ թե ծովերն ու օվկիանոսները, այլ տգիտությունը, ես այսպես կպատասխանեի այս հարցին»։

Մաեստրոն ասաց, որ մինչև տարեվերջ պատրաստվում է գալ Երևան, որտեղ վաղուց չի եղել և կարոտում է, և մի քանի համերգով հանդես գալ, որոնցից մեկը բարեգործական է լինելու՝ համերգի ողջ հասույթը կուղղվի Զինվորի տանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+