Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−6°
  • Վանաձոր+1°
  • Կապան+1°
  • Սևան−3°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 07:20

Դիլիջանում կայացել է GastroFest-ը (լուսանկարներ)

Դիլիջանում կայացել է GastroFest-ը (լուսանկարներ)

Դիլիջանի քաղաքային զբոսայգում մայիսի 6-8-ն անցկացվեց Հայաստանում խոշոր գաստրոնոմիկ փառատոն՝ ԳԱՍՏՐՈՖԵՍՏ։ 20-ից ավելի մասնակից, այդ թվում՝ ռեստորաններ, սրճարաններ, գինետներ, Հայաստանի տարբեր մարզերից բնամթերքի և խմիչքների արտադրողներ հյուրերին ներկայացրին իրենց արտադրանքը։
Փառատոնի մասնակիցները հյուրերի համար պատրաստել էին ճաշատեսակների ու խմիչքների այն հավաքածուները, որոնցով հայտնի է իրենց տարածաշրջանը։ Նրանք նաև կիսվեցին իրենց խոհարարական ավանդույթներով և սեփական հեղինակային հայեցակարգի գաղտնիքներով:

Գաստրոնոմիկ քվեսթի շրջանակներում հյուրերը Դիլիջանի ռեստորաններում խոհարարական թեմաներով հատուկ առաջադրանքներ կատարեցին։ Յուրաքանչյուր փառատոնի օրվա վերջում հայտարարվում էին քվեսթի հաղթողները։
Գաստրոնոմիական տոնավաճառից բացի, անցկացվեցին խոհարարական վարպետության դասեր, մրցույթներ և ազգային պարերի վարպետաց դասեր «Կարին» համույթի կողմից։

Գաստրոփառատոնի գործընկերները պատրաստել էին Slackline մրցույթ՝ մարզաձև, որն իրենից ներկայացնում է քայլ հատուկ պարանի (ժապավենի) վրայով, որը ձգվում է ամրացված առարկաներից։ Քաղաքային լճում հյուրերի համար հասանելի էր կայակների և SUP տախտակների վարձույթ: Փառատոնի յուրաքանչյուր օրն ուղեկցվել է կենդանի երաժշտությամբ և համերգներով տարբեր հայ երաժիշտների ու խմբերի կողմից, այդ թվում՝ Միքայել Ոսկանյան և Թառափ Տրիո, Tmbata Orchestra, «Տիեզերք» բենդ, Ավելուկ, Ռոզեն Թալ, Հայկ Կարոյի, Նիկ Տեր-Հովհաննիսյան, Դեյվ Գեոդակյան, Արման Փեշտմալջյան և DJ Սերժո:

Փառատոնին ներկայացվել է նաև «Զինվորի տուն» բարեգործական տաղավարը, որտեղ կարելի էր գնել դիզայներական հուշանվերներ արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցներից։ Ամբողջ հասույթն ուղղվելու է վիրավոր զինվորների սոցիալական, առողջապահական և կրթական կարիքներին։

GoToArmenia-ն զբաղվում է Հայաստանում զբոսաշրջության համապարփակ ծառայությունների մատուցմամբ, օֆսայթ միջոցառումների անցկացմամբ, երթուղիների պլանավորմամբ, տուր փաթեթների ձևավորմամբ, ճանապարհորդների ուղեկցությամբ, ինչպես նաև տարբեր տեսակի միջոցառումների կազմակերպմամբ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+