Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի անվանի դերասան Քաջազուն Գյուրջյանը: Այս մասին ասված է թատրոնի Facebook-յան էջում։
Հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 15-ին՝ ժամը՝ 18 ։00-ին՝ Արտաշատի մայրուղու եկեղեցու հարևանությամբ գտվող Սգո սրահում (Արարատ ռեստորանային համալիրի դիմաց)։
Ցավակցում ենք անվանի դերասանի հարազատներին և արվեստի սիրահարներին»,-նշված է գրառման մեջ։
Քաջազուն Գյուրջյանը 99 տարեկան էր:
Քաջազուն Գյուրջյանը 1941-1972 թվականներին եղել է Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնի դերասան, 1974-1985 թվականներին՝ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան, 1995 թվականից՝ Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան:
Թատրոնում մարմնավորել է ավելի քան 150 կերպար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







