Նոյեմբերի 4-ին «Գրքի օրուգիշեր» է, և «Բուկինիստ» գրախանութների ցանցում բոլոր գրքերը վաճառվելու են 30% զեղչով: Այս մասին Armenia Today-ին հայտնեցին «Բուկինիստից»։ Այս տարի 6-րդ տարին է, որ Բուկինիստը անց է կացնելու «Գրքի գիշեր» միջոցառումը:
«Հերթերից խուսափելու համար անցյալ տարի որոշեցինք ՕրուԳիշեր անել միջոցառումները՝ տալով մեր ընթերցողներին 24 ժամ հնարավորություն ձեռք բերել Բուկինիստում առկա ողջ տեսականին 30% զեղչով»,- ասացին Բուկինիստից:
Միջոցառումը կտևի նոյեմբերի 4-ի՝ ժամը 10:00-22:00-ը բոլոր մասնաճյուղերում և 22։00-ից նոյեմբերի 5- 10։00-ն՝ www.books.am օնլայն գրախանութում։ Սպասվում է նաև թեյախմություն, սուրճի հյուրասիրություն,
խաղարկություններ բոլոր մասնաճյուղերում, նվերներ, հանդիպում գրքի սիրված հերոսների հետ և այլ անակնկալներ։
Օրվա անակնկալենրը սակայն այսքանով չեն սահմանափակվում․ գրախանութի բոլոր մասնաճյուղերում տեղադրված կլինեն հատուկ արկղեր։ Մարդիկ կարող են խաղարկության բլանկի վրա գրել, թե «Բուկինիստի» առկա տեսականուց որ գիրքն են ցանկանում նվեր ստանալ և բլանկը գցել արկղի մեջ: Գրքի գինը չպետք է գերազանցի 10 000 դրամը:
Իսկ արդեն նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, բոլոր արկղերը կլինեն Մաշտոցի 20-ի գրախանութում, որտեղ տեղի կունենա խաղարկության ամփոփումը։ Դրա ընթացքում պատահականության սկզբունքով կընտրվի 30 հաղթող։ Խաղարկությանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



