Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:30

Ֆրանսիայի Կլամար քաղաքում տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած «Հայաստանի և Արցախի օր» միջոցառումը

Ֆրանսիայի Կլամար քաղաքում տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած «Հայաստանի և Արցախի օր» միջոցառումը

Հոկտեմբերի 2-ին Ֆրանսիայի Կլամար քաղաքում տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած «Հայաստանի և Արցախի օր» միջոցառումը: Այդ յուրօրինակ տոնավաճառի ընթացքում Ֆրանսիայում գործող հայկական կազմակերպությունները ներկայացրին իրենց առաքելությունն ու ծրագրերը, տաղավարների այցելուներին առաջարկեցին տարատեսակ իրեր և հուշանվերներ, իսկ միջոցառման ընթացքն ուղեկցվեց հայկական երգ ու պարով: Այս մասին հայտնում են «Ազնավուր» հիմնադրամից։

«Այս տարի «Ազնավուր» հիմնադրամն առաջին անգամ մասնակցեց տոնավաճառին՝ իր տաղավարում ներկայացնելով Շառլ Ազնավուրի թողած մշակութային ժառանգությունը, ինչպես նաև հիմնադրամի կողմից իրականացվող սոցիալական ծրագրերը, մասնավորապես՝ «Դրամաշնորհներ վիրավոր զինվորներին» ծրագիրը, որը իրականացվում է Աջակցություն Վիրավոր Զինվորներին/Support Wounded Soldiers ՀԿ-ի հետ միասին: Մեր տաղավարի այցելուները հնարավորություն ունեցան աջակցելու հիմնադրամի ծրագրերին, ինչպես նաև իրենց հետ տուն տարան Ազնավուրի հետ կապված հուշանվերներ:


Տաղավարում շուրջ 2 ժամ անցկացրեց Շառլ Ազնավուրի որդի Միշա Ազնավուրը, որն իր ստորագրությամբ էլ ավելի արժևորեց հուշանվերները: Այնուհետև մեզ միացան «Պատերազմի երեխաները» գրքի հեղինակ Մարի-Կլեր Մարգոսյանը և լրագրող, «Ֆիգարո» ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը, որոնք շփվեցին մեր այցելուների հետ և մակագրեցին նրանց համար այդ գիրքը:


Ամբողջ օրվա ընթացքում «Ազնավուր» հիմնադրամի տաղավարում իրենց գործը փայլուն կերպով կատարեցին մեր հավատարիմ ընկերները՝ Ֆրանկ Օհանեսյանն ու Միլենա Ավետիսյանը»,-նշվում է հաղորդագրության մեջ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+