Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−6°
  • Վանաձոր+1°
  • Կապան+1°
  • Սևան−3°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 05:56

Այսօր Ակսել Բակունցի ծննդյան օրն է

Այսօր՝ հունիսի 13- ին մեծանուն արձակագիր Ակսել Բակունցի ծննդյան 120- ամյակն է , որի առթիվ Գորիսում տեղի կունենան մի շարք հանդիսություններ :

Կրթության , գիտության , մշակույթի և սպորտի նախարարության հաղորդմամբ , միջոցառումների մեկնարկը կտրվի ժամը 11:00- ից՝ Գորիսի նախկին ծխական դպրոցի բակում , որտեղ սովորել է Ակսել Բակունցը : Կհնչեն ելույթներ , կհաջորդի Բակունցի հուշաքարի բացման հանդիսավոր արարողությունը , ապա՝ այցելություն Ակսել Բակունցի հուշարձան և ծաղկեդրում :

Ժամը 12:30- ից միջոցառումները կշարունակվեն Ակսել Բակունցի տուն — թանգարանում . Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնը , Գորիսի պետական դրամատիկական թատրոնը և Գորիսի երաժշտական դպրոցները հանդես կգան թատերական բեմականացումներով , երաժշտական կատարումներով և ասմունքով : Թանգարանում կբացվի նաև Հ . Իգիթյանի անվան գեղագիտական կենտրոնի Գորիսի մասնաճյուղի սաների թեմատիկ նկարազարդումներով ստեղծագործությունների ցուցահանդեսը :

Ժամը 13:30- ին թանգարանի բակում կկազմակերպվի մատաղի արարողություն և հյուրասիրություն՝ ազգագրական երգի — պարի համույթների մասնակցությամբ : Ժամը 16:00- ից Մխիթար Սպարապետի անվան հրապարակում կմեկնարկի արվեստների փառատոնը : Ժամը 18:00- ին Գրիգոր Տաթևացու հրապարակում տեղի կունենա ժողովրդական երգերի համերգ :

Հանդիսությունների ծրագիրը մշակվել է Գորիսի համայնքապետարանի , Ե . Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ՝ Գորիսի Ակսել Բակունցի տուն — թանգարանի և Գորիսում գործող մի շարք մշակութային հաստատությունների համագործակցությամբ :

Ակսել Բակունցը ծնվել է 1899 թ ․ , հունիսի 13- ին Գորիսում։ Գորիսի ծխական դպրոցն ավարտելուց հետո Բակունցը 1910 թ ․ ընդունվում է Էջմիածնի Գևորգյան ճեմարան , որի դասարանային բաժինն ավարտում է 1917 թ ․ ։ Հետագայում մանկավարժական աշխատանք է կատարում Զանգեզուրի Լոր գյուղում։ 1917-1918 թթ ․ որպես շարքային զինվոր մասնակցել է Աշկալայի , Իլլիջայի , Արդահանիկռիվներին և Սարդարապատի ճակատամարտին։ Սովորել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտում , ապա մեկնել Խարկով և 1923 թ ․ ավարտել Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը , վերադարձել և 1924-1926 թթ ․ աշխատել Գորիսում որպես Զանգեզուրի գավառական գյուղատնտես , գավգործկոմի հողբաժնի վարիչ , 1926-1931 թթ ․ ՝ Երևանում՝ որպես հողժողկոմատի հողվարչության պետի տեղակալ։

1927-1928 թթ ․ աշխատել է նաև ՛՛Մաճկալ՛՛ թերթում։ 1928 թթ ․ մասնակցել է Երևանի անասնաբուծական — անասանաբուժական ( զոովետ ) ինստիտուտի կազմակերպմանը և աշխատել այնտեղ։ 1931 թթ ․ աշխատել է ՛՛Նոր ուղի՛՛ հանդեսում։ Այնուհետև հիմնականում զբաղվել է գրական աշխատանքով։ Գրել է ՛՛Զանգեզուր՛՛ և ՛՛Արևի զավակը՛՛ կինոնկարների սցենարը։ Գնդակահարվել է 1937 թթ ․ հուլիսի 8- ին Ստալինի ցուցումով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+