Ամստերդամի Արքայական թանգարանում պատրաստվում են հոլանդացի նկարիչ Ռեմբրանդտ Հարմենս Վան Ռեյնի «Գիշերային պահակ» կտավի վերականգնման աշխատանքների մեկնարկին: Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Հրատարակության տվյալներով ՝ վերականգնողական այս աշխատանքները լինելու են պատմության ընթացքում ամենամասշտաբայինը։
Աղբյուրը տեղեկացնում է նաև, որ կտավի վերականգնողական աշխատանքները կմեկնարկվեն հուլիսի 9-ից, ներգրավված կլինեն 12 ռեստավրատորներ:
Ընդ որում, թանգարանի կայքում կընթանա վերականգնողական աշխատանքների առցանց հեռարձակումը։