Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:49

Ավանդույթների և ժամանակակից արվեստի կապը Արցախի մշակույթի հետ

Հարուստ մշակույթ ու պատմություն ունեցող ժողովուրդները վայելում են ողջ աշխարհի սերն ու հարգանքը սեփական ազգի հանդեպ: Աշխարհի գողտրիկ անկյուն Արցախում մշակութային աշխուժության պակաս չկա: Դարերից եկած ավանդույթները, երգերը և պարերը մինչև այսօր տեղ ունեն Արցախի մշակութասեր հասարակության շրջանում: Բայց սա բնավ չի նշանակում, որ ժամանակակից արվեստը տեղ չունի այստեղ: Պարզապես, պահպանելով հնի արժեքը, այստեղ քայլում են ժամանակին համընթաց:

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունն այս հարցում հետևողական է: Մշտապես կազմակերպվում են համերգներ, փառատոներ, հուշ-երեկոներ՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտորներին:

Երիտասարդությունը՝ տաղանդավոր երգիչներ, պարողներ, դերասաններ ու երաժիշտներ, նույնպես ընդգրկված են այդ ոլորտում: Նրանց կարող եք տեսնել տարաբնույթ միջոցառումների ժամանակ, երբ նրանք հանդես են գալիս իրենց ողջ շուքով: Զարգացումը միայն տեղի մրցույթների ու համերգների շնորհիվ չէ: Տաղանդաշատ երիտասարդներին հնարավորություն է ընձեռվում ներկայանալ արտերկրում անցկացվող միջոցառումներին: Հաճախ էլ հայրենիք են վերադառնում մրցանակային տեղեր զբաղեցրած:

Սերը դեպի մշակույթը արցախցիների ազգային կոդի պահպանության ևս մի միջոց է: Հայրենասիրական և ազգային երգերում ողջ ազգի պատմությունն է, որտեղ արտացոլված են արցախցու բնավորությունը, հայրենասիրությունը, գոյի համար պայքարելու ունակությունն ու համառությունը:

Տեղին է հիշել արցախյան գոյապայքարը. մարտիկները պատերազմ էին գնում երգերով ու պարերով, իսկ հարազատ օջախ վերադառնում հաղթանակած: Պատերազմի տարիներին, երբ ցուրտ ու մութ էր, մշակութային գործիչները լույս էին սփռում այդ մթության վրա՝ համերգներով ու ներկայացումներով շրջելով գյուղից գյուղ ու դիրքից դիրք:

Ով գիտե, գուցե նաև լավատեսություն մեջ է պատերազմում հաջողելու մեր գաղտնիքը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+