Նա իր գործի վարպետն ու նվիրյալն է և յուրաքանչյուր նկար կամ քանդակ առանձնանում է ինքնատիպ ոճով ու հմայքով: Այսօր ձեզ ենք ներկայացնում հայ գեղանկարիչ, քանդակագործ, Արցախի Հանրապետության նկարիչների միության անդամ Ռոբերտ Ասկարյանին:
Նա ծնվել է 1956 թվականի ապրիլի 20-ին ԼՂԻՄ Ստեփանակերտ քաղաքում:
Ուսումը ստացել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում: Այն ավարտել է 1980 թվականին: Ռոբերտ Ասկարյանի աշխատանքներից շատերն Արցախյան ազատամարտի թեմայով են: Դրանցից են «Խաչելության ճանապարհը» յուղանկարը, «Հույս,սեր,հավատ» և «Խաչ կրողը» հուշարձանները:
Նշենք, որ Ստեփանակերտում գործում է «Ռոբ-Արտ» ցուցասրահը, որտեղ կարող են այցելել բոլոր ցանկացողները` ծանոթանալու վարպետի աշխատանքներին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







