2019 թվականի սեպտեմբերի 26-ին Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիայի համերգային մեծ դահլիճում կկայանա հայ երգահան, վարդապետ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտաս վարդապետի 150-ամյա հոբելյանին նվիրված տոնական միջոցառում: Միջոցառումն իրականացվելու է Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի նախաձեռնությամբ, ՀՀ Կրթության, Մշակույթի, Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարության և անհատ բարերարների աջակցությամբ։
Համերգի գեղարվեստական ղեկավարն է Հովհաննես Համբարձումյանը։ Միջոցառմանը նաև ցուցադրվելու են հատվածներ Կոմիտաս վարդապետի կյանքին և գործունեությանը նվիրված վավերագրական ֆիլմից:
Նշենք, որ դեռևս 2018 թվականի սեպտեմբերի 6-ին Հոբելյանական տարին պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել էր հոբելյանական հանձնաժողով: Այս ցանկում չէր կարող չլինել Թբիլիսին, որովհետև Կոմիտասը բազմիցս Թբիլիսիում հանդես է եկել համերգներով և դասախոսություններով և պահել հայկական, ազգային շունչը հայության շրջանում։
Կասկադում ջազի միջազգային օրվան նվիրված համերգ տեղի կունենա
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ապրիլի 30-ին՝ Ջազի միջազգային օրվա առթիվ, Կասկադում կկայանա ավանդական դարձած ջազային բացօթյա համերգային ծրագիրը, հայտնել են Երևանի...