Սոս Սարգսյանի համազգային թատրոնն իր էջում գրում է սպասվող պրեմիերայի մասին։ Համերգ-ներկայացումը բեմադրվել է ի նշանավորում աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի։ Ներկայացման պրեմիերան տեղի է ունենալու սեպտեմբերի 30-ին։
Ներկայացման հիմքում Շառլ Ազնավուրի ինքնակենսագրական փաստերն են՝ կյանքը՝ լի արկածներով, դժվարություններով, ստեղծագործական վայրիվերումներով և, վերջապես, հաղթանակով:
Ներկայացման ողջ ընթացքում բեմում արտիստներին նվագակցելու է հանրահայտ ջազմեն, կոմպոզիտոր Գարի Քյոսայանը՝ իր ջազ քառյակով:
Բեմականացումն ըստ Ալլա Սահակյանի է, իսկ դերերում են Նարեկ Բաղդասարյան, Ալլա Սահակյանը, Ստեփան Ղամբարյանը, պարերի բեմադրությունը՝ Ինեսա Արձաքանցյանի։
Այս տարի լրանում է ֆրանսիահայ նշանավոր երգչի 95 ամյակը և ներկայացումը նվիրված է մեծ արտիստի հիշատակին։
Նշենք, որ անցած տարի՝ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին, իր Մուրիեսում (Բուշ դյու Ռոն) գտնվող տանը մահացավ աշխարհահռչակ Շանսոնյեն, ում երգերը դեռ երկար ժամանակ պիտի լինեն սիրելի նաև ապագա սերունդների համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







