Այսօր հայազգի նշանավոր դուդուկահար Ջիվան Գասպարյանի ծննդյան օրն է: Ժողովրդական արտիստն այսօր դառնում է 91 տարեկան:
Դուդուկ սկսել է նվագել վեց տարեկանից ինքնուրույն: Միջազգային գործունեություն սկսել է 1988թ.: Նույն թվականին Բրայան Ինոն, պատահաբար լսելով նշանավոր հայի ներկայացումը Մոսկվայում, որոշում է նրան Լոնդոն հրավիրել:
Ջիվան Գասպարյանը մասնակցել է համաշխարհային ճանաչում վայելած այնպիսի ֆիլմերի երաժշտությունների ստեղծմանը, ինչպիսիք են «Քրիստոսի վերջին չարչարանքները»(1988 թ., ԱՄՆ), «Ռոնին» (1998 թ., ԱՄՆ), «Օնեգին» (1999 թ., ԱՄՆ), «Գլադիատոր» (2000 թ., ԱՄՆ), «Սիրանա» (2005 թ., ԱՄՆ), «Արյունոտ ադամանդ» (2006 թ., ԱՄՆ), «Ձյուն և մոխիր» (2015 թ., Ռուսաստան) և այլն:
Թողարկել է ավելի քան 20 ձայնասկավառակ, ունի ավելի քան 1000 ձայնագրություններ, նվագել է շուրջ 20 հազար համերգներում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







