Հայ հայտնի որմնանկարչի այս աշխատանքն իր երկրորդ կյանքը կտեսնի շնորհիվ իտալացի վերականգնող Ֆաբրիցիո Իակոպինիի, որը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ նյութերի տրամադրման դեպքում անվճար վերականգնել արվեստի այս նմուշը։ Այս մասին տեղեկանում ենք Մինաս Ավետիսյանի անվան թանգարանի ֆեյսբուքյան էջից։
Վերականգնողական աշխատանքներն իրականություն են դարձել «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի պահուստային նյութերով, «Գիշեր» որմնանկարի համար հավաքած գումարով, ինչպես նաև նկարչի ընտանիքի աջակցությամբ։
«Ցերեկ» որմնանկարը համալրել է փրկված մշակութային արժեքների ցանկը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







